
Ընտրությունները նոր էջ են բացելու ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում

Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժներն ազդում են նաև ԱՄՆ-ի օրակարգի վրա։ Այս կարծիքին է «Ciner» մեդիա ընկերության ամերիկյան ներկայացուցիչ Ալի Չընարը։ Նա նաև նշել է, որ արդեն 100 մլն դոլարից ավել գումար է հավաքվել երկրաշարժից տուժած շրջաններին օգնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ինչպես ասել է Չընարը, Թուրքիայում գալիք ընտրությունների վերաբերյալ վերջին զարգացումները և Քեմալ Քըլըչդարօղլուի՝ ընդդիմության միասնական թեկնածու առաջադրվելը ևս արտացոլվում են ամերիկյան մամուլում։
«Բայդենի կառավարության կողմից որևէ մեկնաբանություն չի եղել և չի էլ սպասվում։ Գործընթացներին հետևելու են որպես չեզոք կողմ։ Այս ընտրությունը երկու երկրների հարաբերություննրի տեսանկյունից կարևոր է թվում։ Որ թեկնածուն էլ հաղթի, իրադարձությունը կգնահատվի որպես մի նոր էջի բացում երկու երկրների հարաբերություններում»,- եզրափակել է նա։