Նիկոլ Փաշինյանը նոր պատերազմ է բերում Հայաստանի գլխին. Անդրանիկ Թևանյան
Անդրանիկ Թևանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է հակառուսական քաղաքականությունը։ Հայաստանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է առաջարկ՝ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու վերաբերյալ։
Ինչպես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը, այնպես էլ Փաշինյանի այս հակառուսական քայլը տեղավորվում է Պրահայում ընդունված, ապա Մյունխենում վերահաստատված որոշման մեջ։
Սա նշանակում է, որ Ադրբեջանը հերթական հնարավորությունն է ստանում, օգտվելով հայ–ռուսական հարաբերությունների վատացումից, անցնել գրոհի։ Այդպես եղավ նաև 2020–ի 44–օրյա պատերազմից առաջ։ 2018–ին Գեներալ Խաչատուրովի դեմ շինծու քրեական գործ հարուցելը, մի շարք հակառուսական քայլերի գնալն ու ՌԴ–ին «թավշյա» հեղափոխությանն ադապտացնելը, փչացրեց հայ–ռուսական հարաբերությունները, ինչն ազդակ էր Ադրբեջանի համար անցնել գրոհի։
Հայաստանի համար անվտանգային այլընտրանք չապահովելով՝ Փաշինյանի թշնամացնում է ՀՀ–ն ՌԴ–ի հետ ու փաստացի ՀԱՊԿ–ից դուրս գալու քաղաքականություն իրականացնում, ինչն Արցախի ու Հայաստանի համար հղի է լինելու ողբերգական հետևանքներով։ Բայց դա Նիկոլին չի հետաքրքրում, քանզի ինքը բացառապես իր անձնական երաշխիքների հարցով է զբաղված՝ իր տեղն ապահովելով Բելառուսի նախագահի խամաճիկային թեկնածու Տիխանովսկայայի կողքին»։