Քաղաքական որոշումների կամ դրանց բացակայության պայմաններում ՀՀ-ն տարածքային ու դիրքային կորուստներ է ունեցել, ինչը ՆՈՐՄԱԼ երկրների պարագայում իրավական համապատասխան գործընթացների կբերեր։
Նշվում է, որ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Դամու Ռավիի հետ հանդիպմանը քննարկվել է սոցիալական ոլորտը։ Կողմերը քննարկել են Հեռավոր Արևելքում համատեղ կրթական ծրագրեր և ուսանողական ավան ստեղծելու առաջարկը՝ բժշկության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության մասնագիտությունների առաջնահերթությամբ։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, ինքն ավելի արժանապատիվ դառնալու փոխարեն, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներին է ներքաշել կեղտոտ գործարքի մեջ՝ ընդունել իր անձի իշխանությունը և դրանով փոխզիջման գնալ սեփական արժանապատվության հետ՝ ինչ-ինչ արտոնություններից չզրկվելու նպատակով։
Բանակի կառավարումից տարբեր պատճառներով այսօր դուրս են մղվել բազմաթիվ սպաներ, գեներալներ, այնինչ իրավիճակը պահանջում է բոլոր ուժերի կոնսոլիդացիա, մեկտեղում։
Օրեր առաջ Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր էր տվել։ Բացի այդ, Դատարանը նաև Ռուսաստանի նախագահի երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր էր տվել։
Մարտունու շրջանում ռուսական խաղաղապահ առաքելությունը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել:
Շտապելով ճնշել դժգոհությունների ալիքը, դե ֆակտո ԱԱԾ-ն հայտարարեց, որ «որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ»:
«Աննորմալ վիճակ է: Արդյո՞ք մտավորականությունը համախմբվի՝ ինչ-որ ազդեցություն կունենա: Հակաբնական վիճակ է այն, ինչ կատարվում է Հայաստանում: Սա ավելին է, քան խելագարությունը, ավելին է, քան դավաճանությունը. ծրագրված տանում են կործանման: Բոլոր երկրների հետ մեր հարաբերությունները փչացրել են: Այս մարդիկ եկել են ու ինչ-որ ծրագիր են իրականացնում, բայց մի պահ չեն սթափվում, որ ասեն՝ այս ծրագիրն իրականացնելու արդյունքում ոչ միայն Արցախն ենք կորցնում, այլև Հայաստանը: Մի օր չե՞ն արթնանում, հասկանան՝ ինչ են անում: Հետո՞, վերջին օդանավով փախչելու եք, հա՞. սա ավելին, քան դավաճանություն է: Այս արարածների ամեն քայլը կատարյալ կործանման է մեզ տանում: Մեր ժողովուրդը պետք է սթափվի: Սրանց մեկ վայրկյան առաջ քշել է պետք: Գնացե՛ք»:
Ռաֆիկ Ղազինյանի բնորոշմամբ՝ թուրքն ու ադրբեջանցին ամենավախկոտ զինվորն են, ոհմակի նման են, շատ լինելու դեպքում կարող են հարձակվել, սակայն, երբ մեկին վերացնում ես, վախը տարածվում է մյուսների մեջ։ Հետևաբար՝ վախենալու որևէ բան չկա, նույն վախկոտ թուրքն է։
Ավելին՝ ՀՀ իշխանությունները որոշել են առնվազն Տեղ-Կոռնիձոր այս խիստ խոցելի դարձած հատվածից հանել ՀՀ բանակը և նրա տեղը ԱԱԾ սահմանապահներ տեղակայելը։ Այս որոշումն անչափ վտանգավոր ու կործանարար կարող է լինել Հայաստանի համար։ Ըստ էության՝ սա կանաչ լույս է Ադրբեջանի համար՝ դիմելու նոր ռազմական գործողությունների և ՀՀ նոր տարածքների օկուպացիայի»։
ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում կայացել են 2023 թվականին նախատեսված ՀԱՊԿ զորքերի (Հավաքական զորքերի) հետ համատեղ զորավարժությունների կազմակերպման և անցկացման առաջին շտաբային բանակցությունները։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն է:
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ կշարունակի ջանքեր գործադրել խաղաղության և կայունության պահպանման համար՝ կապված Ուկրաինայում հակամարտության հետ:
Հայաստանում Իրանի ներկայիս դեսպանը Աբբաս Բադախշան Զոհուրին է։
Կարո՞ղ է հերթական անգամ մտածել ենք, որ թշնամին կառուցողական կգտնվի»:
«Հումանիզմի ամենաէական հարցերից մեկը՝ մեր գերիները, որտե՞ղ էին այս հարցերի անդրադարձը կամ ադրբեջանական զորքի հերթական առաջխաղացման մասին բարձրաձայնումը»,- ասաց Բեքարյանը՝ ընդգծելով՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ ընտրել է Արևմուտքը, և այս գագաթնաժողովն օգտագործեց ընդամենը հավատարմության երդում տալու համար։
Բայց ահա «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետի պաշտոնում նրա նշանակվելը հոր հալալ քրտինքի արդյունքն է. իզուր չէ գիշեր-ցերեկ հակահայ, հակաարցախյան հայտարարություններ անում:
Բոլսոնարուն Բրազիլիա Է վերադառնում ԱՄՆ կատարած ուղևորությունից հետո, ուր նա մեկնել էր Ամանորի նախօրեին՝ նախագահի մանդատի ժամկետը լրանալուց մի քանի օր առաջ։
Նիկոլ Փաշինյանն առցանց ձևաչափով ելույթ է ունեցել Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող՝ «Լրատվամիջոցների ազատությունը որպես ժողովրդավարության անկյունաքար» խորագրով միջոցառմանը:
Համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով:
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը, ի դեմս «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության և «Պահեստազորի սպաների» շարժման, այսօր կոչով դիմել է Հայաստանի քաղաքացիներին, մտավորականությանը, զինվորականներին, հասարակական և քաղաքական գործիչներին, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին՝ պահանջել իշխանություններից դադարեցնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը։
Պետական ինստիտուտների բովանդակային ասպատակությունը 2021-ի ընտրությունների հետևանքն է։ Բոլոր ինստիտուտներին վերապահվել է մեկ գործառույթ՝ ՄԵԿ հոգու թիկնապահություն։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 30-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյոք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև որևէ քննարկում եղել է Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին սահմանային անցակետ բացելու մասին:
«Սա կա՛մ ոչ կոմպետենտություն է, կա՛մ պարզապես ծրագիր է, սա պարզապես Հայաստանի հանձնման ծրագիր է»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին ու ռեգիոնալ հնարավոր զարգացումներին, ձևավորվող նոր դաշինքներին:
Վերջին ամիսներին կաթոլիկ եկեղեցու առաջնորդը շարժասայլակով էր տեղաշարժվում, քանի որ ծնկի հետ կապված խնդիրներ ուներ: 2021 թ.-ի ամռանը Ֆրանցիսկոս պապը տասն օր անցկացրել Էր Հռոմի «Ջեմելլի» կլինիկայում՝ աղիքային վիրահատությունից հետո, որի ժամանակ հեռացվել Է նրա հաստ աղիքի կեսը:
«Մեր գլխավոր խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները՝ իմանալով, որ ապրիլի 1-ից միջանցքը՝ Հայաստանն Արցախին կապող երթուղին Տեղ գյուղից տեղափոխվելու է Կոռնիձոր, և մոտ 5 կմ-անոց հատված մնալու է անպաշտպան, նախապես Զինված ուժերը կամ Սահմանապահ զորքերը համապատասխան տեղակայում այդ ուղղությամբ չեն իրականացրել, ինչից օգտվելով՝ ադրբեջանական զորքերը երթուղու փոփոխությունից 2 օր առաջ եկել և ինժեներական, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում հենց սահմանագծին: Սա նշանակում է, որ հայկական զորքերն այդ հատվածում դիրքավորում իրականացնելու են արդեն ՀՀ տարածքի խորքում, որովհետև սահմանագծին ադրբեջանական կողմն է»:
Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) Երևանի հնարավոր միանալու հետ կապված իրավիճակը կկարգավորվի դաշնակցային և փոխընդունելի ձևով: Այս մասին մարտի 30-ին նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նաև կարծիք է հայտնել, որ հաջող միջնորդության որևէ օրինակ չկա «Արևմուտքի և ԵՄ-ի միջև ոչ միայն դժվար, այլ ամենաբարդ հակամարտություններում. «Իհարկե, ցավալի է, որ ԵՄ-ն չի մտածում, թե Անդրկովկասում խաղաղության ու կայունության համար ինչ անկանխատեսելի հետևանքների կարող է հանգեցնել անպատասխանատու քաղաքականությունը։ Կոչ ենք անում հրաժարվել նման առճակատման սցենարներից։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ հենց Ռուսաստանի Դաշնության ջանքերով հաջողվեց կասեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումը 2020 թվականի աշնանը, 2022 թվականի սեպտեմբերին։ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների բարելավման համար Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրերի և դրան հաջորդած պայմանագրերի լիարժեք կատարմանը այլընտրանք չկա։
«Իհարկե, այդտեղ ռիսկ կա, փաստացի մենք թուլացնում ենք այդ հատվածը, քանի որ սահմանապահների ֆունկցիոնալությունը, կահավորանքը, զինտեխնիկայի ընդհանուր հագեցվածությունն այլ է: Այսինքն, ՊՆ ստորաբաժանումներն ավելի մարտունակ են և խնդիր լուծող: Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանն իր բանակային ստորաբաժանումներն է բերում և տեղակայում: Ստացվում է՝ իրենք ուժեղացնում են, մենք՝ զուգահեռ թուլացնում»:
Ալյուրով բեռնատարների վրա հաճախացած հարձակումների պատճառով դրանք սկսել են հսկել զինծառայողները։