
Հերթական անգամ տեղեկատվական աղմուկ է ստեղծվում, և դե-ֆակտո իշխանությունները կորուստների մասին խոսում են լղոզված

Առավոտից իրարամերժ ու աղավաղված տեղեկություններ են գալիս Սյունիքում ադրբեջանական ուժերի առաջխաղացման մասին։
Կառավարության նիստի ընթացքում դե ֆակտո վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժն այսօր գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
Միաժամանակ դե ֆակտո վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը տարածք չի կորցրել և ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ ստորաբաժանումները դուրս են գալու՝ ըստ պլանի, և նրանց փոխարեն տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ։
Այնուհետև տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ անձամբ Տեղ գյուղի բնակիչները, սկսեցին ահազանգել, որ թշնամին շուրջ 1կմ խորացել է Սյունիքի տարածքում։
Շտապելով ճնշել դժգոհությունների ալիքը, դե ֆակտո ԱԱԾ-ն հայտարարեց, որ «որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ»:
Ընդ որում՝ «որոշ տեղերում» ասելով՝ ի նկատի ունեն շուրջ 5 կետում 100-300 մետր առաջխաղացման մասին Իսկ որպես հերթական կորուստի արդարացում հասարակությանը հրամցվում է «քարտեզների տարընթերցում» առնվազն անհեթեթ պատճառաբանությունը։
Ի՞նչ հետևություններ անել այս ամենից.
1. Հերթական անգամ տեղեկատվական աղմուկ է ստեղծվում, և դե-ֆակտո իշխանությունները, հավատարիմ մնալով իրենց որդեգրած քաղաքականությանը, կորուստների մասին խոսում են լղոզված, մաս առ մաս՝ հանրությանը շոկի չենթարկելու համար։
2․ Փաստերը համադրելով՝ կարելի է ենթադրել, որ թշնամին հերթական կտորն է պոկել դե ֆակտո իշխանությունների այդքան «փայփայած» 29.800 կմ-ից, և այլևս անձեռնմխելի չեն ո՛չ 29.800կմ-ը, ո՛չ Սյունիքը, ո՛չ Երևանը։
«Հայկական ալիք» տելեգրամային ալիք