«Ինչի՞ չենք նախօրոք մենք մեր ստորաբաժանումները տեղակայել Տեղ գյուղի համապատասխան բարձունքներում․ Կարո՞ղ է հերթական անգամ մտածել ենք, որ թշնամին կառուցողական կգտնվի»․ Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե գիտեինք, որ ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է եղել, որ ապրիլի 1-ից Հայաստանը Արցախին կապող երթուղին պետք է փոխվեր, դժվա՞ր էր գնահատել և հաշվարկել հնարավոր սցենարները, թե այդ ժամանակ թշնամին ի՞նչ գործողություններ կանի:

Սև լճի պատմությունը դաս չեղա՞վ:

Շատ խելք պետք չի հասկանալու համար, որ թշնամին որտեղ հարմար բարձունք տեսնի և հնարավորություն ունենա այդտեղ տեղակայվելու` հաստատ անելու է:

Ինչի՞ չենք նախօրոք մենք մեր ստորաբաժանումները տեղակայել Տեղ գյուղի համապատասխան բարձունքներում:

Կարո՞ղ է հերթական անգամ մտածել ենք, որ թշնամին կառուցողական կգտնվի»:

Տեսանյութեր

Լրահոս