Թեստ՝ իշխանությունների ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանն ունա՞կ է որպես մասնագետ քննադատել, օրինակ՝ դատավոր Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ ԲԴԽ որոշումը. Ռուբեն Մելիքյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

  • Ի թիվս ՀՀ գործող իշխանությունների կողմից բազմաթիվ այլ՝ անհասկանալի զիջումների, եղել է նաև Բերձորի միջանցքի զիջումը: Ադրբեջանցիները շատ արագ կառուցեցին ճանապարհի իրենց հատվածը, մերը դեռ կառուցված չէ, չեմ բացառում, որ սա ժամանակին ադրբեջանցիների ներկայացրած, բայց չհրապարակված վերջնագրի արդյունք է: Այս հարցում իրենց ծանրակշիռ լուման ունեն առաջին հերթին՝ Հայաստանի, ապա նաև՝ Արցախի իշխանությունները:
  • Ճանապարհի մեր հատվածը գրունտային է՝ բարդ ռելիեֆով, որը գուցե բեռնափոխադրումների համար կարող է ծառայել, բայց մարդկանց տեղափոխվելու համար՝ ոչ:
  • Ադրբեջանը ցեղասպանական քաղաքականություն է իրագործում, իսկ Փաշինյանը քվեներ է ստանում խաղաղության կեղծ օրակարգ քարոզելով:
  • Նիկոլ Փաշինյանը ոչ թե փորձում է խնդիրներ լուծել, այլ մեղավորներ է նշանակում բոլոր վատ սցենարների համար՝ 5-րդ շարասյուն, դավաճանություն ասելով…
  • Նիկոլ Փաշինյանի կառավարման նեղ անձնային ոճն է՝ սեփական իշխանությունը պահելու մոլուցք:
  • Դավիթ Տոնոյանին և Գրիգորի Խաչատուրովին առաջադրած մեղադրանքները նման է նույն կաթսայի մեջ երկու տարբեր ճաշ եփելուն: Դավիթ Տոնոյանը սպասարկում էր գործող իշխանություններին, նա Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ զինակիցներից մեկն էր և ստեղծում էր անվտանգության պատրանք: Բայց Փաշինյանի՝ ամեն ինչ ուրիշների վրա բարդելու քաղաքականության համար Տոնոյանը հարմար թիրախ էր: Իսկ Գրիգորի Խաչատուրովն ադրբեջանցիներին հաղթած վերջին գեներալն է:
  • Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ զիջել, բայց համաձայնեցնելուց հետո սկսում է ձգձգել, և դրա մասին արդեն բաց խոսում են Ռուսաստանի Դաշնությունում: Սեփական իշխանությունը պահելու համար նա պատրաստ է նոր զիջումների, էական չէ, թե դա կլինի Ալիևի ցուցումներո՞վ, թե՞ իր սեփական նոու-հաուներով: Ամեն ինչ կապված է Փաշինյանի ներքին քաղաքականության հետ:

  • Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Սահմանադրական դատարանը Հռոմի ստատուտի վերաբերյալ երկար բովանդակությամբ իր որոշման մեջ հստակ նշել, որ Հայաստանը ստանձնում է միջազգային կառույցի պահանջով ձերբակալելու պարտականությունը:
  • ՍԴ որոշման քարոզչական բաղադրիչը. կարծես որոշված էր նախապես, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գա Հայաստան՝ նրան կձերբակալեն, և դրա մասին արդեն խոսում են շարքային քաղաքացիները, իշխող ուժի՝ ՔՊ-ական պատգամավորները: Նիկոլական քարոզչական մեքենան դրանից ավելի վաղ շատ ակտիվ սկսել է աշխատել՝ Պուտինին ձերբակալելու մասին հանրության մոտ տպավորություն ստեղծելով: Այնինչ ցանկացած գերտերության հետ այդպես չի կարելի վարվել, գալու է այն օրը, որ դրա պատճառով բոլորս ենք կրելու բացասական հետևանքները: Իսկ Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, փորձելու է ԱԺ-ում վավերացնելու հարցը դարձնել բանակցության առարկա:
  • Հռոմի ստատուտի վավերացմամբ մեր ինքնիշխանությանը բավականին մեծ հարված է հասցվելու, թեկուզ այն պատճառով, որ պարտավորվում ենք կատարել միջազգային այլ կառույցի որոշումները: Դա կարող է Հայաստանի համար իրավական լուրջ հետևանքներ առաջացնել: Եթե, օրինակ, Հայաստանը չկատարի ստանձնած պարտավորությունները, ապա դա կարող է դիտվել՝ որպես ծանր հանցագործություն: Ի վերջո, դրա արդյունքում Հայաստանն ընդունվելու է՝ որպես մարզ, որին կարելի է պարտադրել որոշումներ: Այդպիսով մենք դառնում ենք ուրիշների խաղի մաս: Մեծ կասկածներ ունեմ, որ կարող ենք մենք ավելի շատ տալ, քան ստանալ:
  • Քաղաքական հարցերն իրավական ճանապարհով չե՛ն լուծում:

Կարդացեք նաև

  • Միջազգային դատարանը որպես գործիք՝ օգտագործվեց Ռուսաստանի դեմ, այն դեպքում, երբ Ռուսաստանը դեռ ուկրաինական պատերազմից առաջ ահազանգում էր, որ Դոնեցկում ուկրաինացիները ծանր հանցագործություններ են կատարում երեխաների նկատմամբ, բայց ոչ մի արձագանք չկար:
  • Մենք ունենք թշնամական շահեր սպասարկող իշխանություն: Տրամաբանությունը նույնն է՝ ոչինչ չանել, հանձնվել, զիջել ու տալ՝ ինչ ուզում են:
  • Մենք դասեր չենք քաղել Հայոց ցեղասպանությունից: Էրզրումն առանց դիմադրության հանձնվեց: Մարդկանց կոտորեցին, ուղղակի լցրել էին ջուրը… Մինչդեռ այնտեղ, որտեղ դիմադրություն էին ցույց տվել, մարդիկ փրկվել էին…
  • Այսօր հակահայ քարոզչություն է իրականացվում, դրա մի մասն էլ այն է, որ մարդկանց ուղեղներում մտցնում են այն գաղափարը, որ դիմադրությունն անիմաստ է, որ հայկական շահի սպասարկման միակ տարբերակը զիջողականությունն է:
  • Նիկոլ Փաշինյանն իր հակասական հայտարարությունները բացառապես իշխանությունը պահելու դիրքերից է անում:
  • Մեզ առաջին հերթին պետք է հայկական շահը սպասարկող և ոչ թե՝ հակահայ իշխանություն:
  • Մեզ, առաջին հերթին, պետք չէ ռեսուրսների անիմաստ ծախսում, սխալ է առանց կազմակերպված բանակի, ֆիդայական ռեսուրսով երկրի պաշտպանության խնդիրներ լուծել: Երկրորդ՝ պետք չէ հուսահատվել: Պետք չէ համագործակցության գնալ իշխանությունների հետ:
  • Ի՞նչ պետք է անել. մարդիկ պետք է պահանջ ներկայացնեն՝ կամ ընդդիմության առկա ձևաչափով գործել, կամ ձևավորել այլ ուժեր և ինչ-որ բանի հասնել:
  • Երևանի քաղաքապետի ընտրություններին պե՞տք է մասնակցել: Ցանկալի կլիներ, որ գործընթացն օգտագործվեր հայաստանյան հարցերը բարձրացնելու քաղաքական նպատակների համար, համարեին, որ այս ընտրությունները Հայաստանի անվտանգության համար են: Իսկ եթե դա պետք է դիտարկվի ընդամենը որպես ՏԻՄ հերթական ընտրություններ, ապա այդ տրամաբանությամբ ընտրություններին մասնակցելն անիմաստ է:
  • ՄԻՊ հաստատությունը սովորական ինստիտուտ չէ, դա մարդկանց հանդեպ լրջագույն պատասխանատվություն ստանձնելու առաքելություն է: ՄԻՊ-ի խնդիրն է՝ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը. մարդը պետք է վստահություն ունենա, որ ՄԻՊ-ը կպաշտպանի իրեն իշխանությունների ոտնձգություններից:
  • Թեստ իշխանությունների ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանի համար՝ նա ունա՞կ է քննադատել, անկեղծորեն արձագանքել այս իշխանությունների ամեն օր ստեղծվող խնդիրներին, օրինակ՝ Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ ԲԴԽ-ի որոշմանը:

  • Ո՞վ է ընդունելու Անահիտ Մանասյանի լեգիտիմությունը: Մասնագիտական ունակությունները երկրորդական են, առաջնայինը՝ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը հակադրվելու ունակությունն է:
  • Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով դատավարությունը ձգձգելու տենդենց չի նկատվում: Սա այն քիչ գործերից է, որտեղ փաստաթղթավորված է քաղաքական հիմնավորումը: Ավելի քաղաքական գործ հնարավոր չէ պատկերացնել: Դա անգամ ակնհայտ արձանագրված է Արմեն Գրիգորյանին կալանավորելու մասին դատավորի որոշման մեջ:
  • Դատական վիճաբանությունների փուլում մեր ելույթներով շատ բան կներկայացնենք առաջին անգամ:
  • ԲԴԽ-ում կատարեցին քաղաքական նշանակումներ, արդյունքում՝ կարողացան կոտրել կառույցի անկախությունը: Կարեն Անդրեասյանին հաջողվեց հպատակեցնել ԲԴԽ անդամներին: Իսկ եթե մարդիկ իրենց հպատակությունը կառուցում են Կարեն Անդրեասյան-Նիկոլ Փաշինյան տրամաբանությամբ, դա նշանակում է, որ նրանք իրենց ապագան տեսնում են Հայաստանից դուրս, որովհետև այդպես Հայաստանն ապագա չի կարող ունենալ:

Տեսանյութեր

Լրահոս