Ըստ Պուտինի՝ չնայած որոշ դժվարություններին, միևնույն է, իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ:
Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության տվյալներով, Թբիլիսիում հայտնաբերվել է օրենքի խախտումներով գործող 17 դեղատուն:
Նիկոլ Փաշինյանի ցանկացած հրապարակային խոսքից հետո հասարակության առողջ հատվածը հետտրավմատիկ թերապիայի անհրաժեշտություն է զգում։
Դրանք տեխնիկական, բայց շատ կարևոր մանրամասներ են։
Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը՝ Կրեմլում
ԵՄ-ի երկրները Եվրահանձնաժողովին զեկուցել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի ավելի քան 200 միլիարդ եվրոյի ակտիվների սառեցման մասին: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է ԵՀ-ի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը։
Թուրքիայում ձևավորված «Ազգ» ընդդիմադիր դաշինքի նախագահի միասնական թեկնածու և քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելալ Չելիքը հայտնել է, որ գործող նախագահ Էրդողանին դատի են տվել՝ 1 մլն լիրա փոխհատուցման պահանջով։ Դատական հայցը կապված է մոնտաժված տեսահոլովակի վերաբերյալ տարածած լուրերի հետ։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով Մոսկվայում մայիսի 19–ին էլ կայացել էին Լավրով-Միրզոյան-Բայրամով, ապա Միրզոյան-Բայրամով բանակցությունները։
«Կարո՞ղ է՝ մի օր էլ ասի՝ ես Նիկոլը չեմ՝ Իլհամն եմ կամ Ռեջեփ Թայիբը: Կարո՞ղ է՝ մի օր էլ ասի՝ քանի որ կադաստրի վկայական չկա՝ հրապարակում պետք է դնենք Իլհամի, Քեմալի և Հեյդարի արձանները: Նիկոլը այս համատարած ապատիայի իրավիճակում փորձում է Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ»:
Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը
ՀՀ-ն պատրաստ է ապահովել Ադրբեջանից ՀՀ տարածքով բոլոր մեքենաների բնականոն անցումը.Փաշինյանը՝ Պուտինին
Փոթորիկը Ֆրիթաունում տապալել է 73-մետրանոց բամբակի ծառը, որը Սիերա Լեոնեի պատմական խորհրդանիշն էր: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Նախատեսվում է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում:
Նիկոլն ասում է ՝ երբ նախկինները համաձայնում էին Մադրիդյան սկզբունքներով երկրորդ հանրաքվեին, արժեզրկում էին Արցախյան Առաջին հանրաքվեն՝ դնելով այն հարցականի տակ:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն է։
Երեկ ՀՀ Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություն հրապարակեց առ այն, որ պարզվել են Գյումրի քաղաքի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Հարավային Կորեայի կողմից Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը կդիտարկվի տեղում իրավիճակն ուսումնասիրելուց հետո: Նման հայտարարություն է արել երկրի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չո Տե Յոնը։
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական` 30-րդ նիստին:
Փաստաբան Արսեն Մկրտչյանը վստահ է, որ գեներալ Մամվել Գրիգորյանն անպայմանորեն արդարացվելու է դատական ակտով:
Այս իրադարձությունը ողջունել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը՝ նշելով, որ սրանով Կորեայի Հանրապետությունը մուտք է գործում 7 տիեզերական տերությունների խումբ:
ՀՀ ազգային ժողովի փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:
Մայիսի 24-ին Նիկոլ Փաշինյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով, այսպես կոչված, անկլավների թեմային, հայտարարել է, թե անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել միշտ և շատ վաղուց:
Թուրքիայում շարունակում են արձագանքել ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ցուցադրած քարտեզին, որտեղ նա ներկայացնում էր Թուրքիան Չինաստանի հետ կապող և Ադրբեջանը շրջանցող նոր երթուղին, որը կոչում են «թյուրքական ճանապարհ»:
Քըլըչդարօղլուի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը» կարեւոր է Թուրքիայի եւ թյուրքական աշխարհի համար, սակայն Իրան–Հայաստան միասնականությունը դժվարացնում է այդ միջանցքի բացումը։
ՀՀ իշխանությունները հրաժարվեցին ՀԱՊԿ-ի հերթական միջոցառմանը հավուր պատշաճի մասնակցությունից։ Երեկ պարզ դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Բելառուս մասնակցելու ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի երեկվա նիստին, Սուրեն Պապիկյանի փոխարեն՝ նիստին մասնակցում է կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա, որ Արցախն Ադրբեջան է։
ՀՀ նախագահը նաև շրջայց է կատարել գրադարանում, ծանոթացել արաբական հնագույն ձեռագրերի ֆոնդին, գրառում կատարել պատվո հյուրերի մատյանում:
Մեր իրավունքն է՝ նախաձեռնել ենք Զանգեզուրի միջանցք ու ՌԴ-ն աջակցում է դրան․ Ալիև
Նոյեմբերի 9-ի հայտարարությունում կա մեկ միջանցք և դա Լաչինի միջանցքն է․ Փաշինյանն արձագանքեց Ալիևին
Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը վերածվեց Փաշինյան-Ալիև բանավեճի՝ Զանգեզուրի միջանցք ձևակերպման պատճառով։ Ինչպես ավելի վաղ 168․am-ը գրել էր, հյուրի կարգավիճակով ԵԱՏՄ ղեկավարների գագաթնաժողովին մասնակցող Իլհամ Ալիևն իր ելույթում խոսեց, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք պրոյեկտից՝ բառացիորեն ասելով հետևյալը․