Բաժիններ՝

ԵՄ-ի երկրները սառեցրել են ՌԴ Կենտրոնական բանկի ավելի քան 200 միլիարդ եվրոյի ակտիվներ

ԵՄ-ի երկրները Եվրահանձնաժողովին զեկուցել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի ավելի քան 200 միլիարդ եվրոյի ակտիվների սառեցման մասին: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է ԵՀ-ի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը։

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթում նոր պահանջներ էին մտցվել օպերատորների և անդամ երկրների համար՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների և պահուստների մասին Եվրահանձնաժողովին հաշվետվություն ներկայացնելու շուրջ: Նման հաշվետվության վերջնաժամկետը մայիսի 12-ն էր: ԵՄ-ի երկրները հաշվետվություն են ներկայացրել Ռուսաստանի Կենտրոնական բանկի ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվների մասին», – նրա խոսքերն է մեջբերում «РИА Новости» գործակալությունը։

Իսկ թե որքան գումար է սառեցվել եվրոպական յուրաքանչյուր երկրում, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն առաջարկել է այդ հարցն ուղղել Եվրամիության երկրներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031