Վահագն Խաչատուրյանը և Կատարի պետնախարարը քննարկել են Կատարի ազգային գրադարանի և Մատենադարանի հնարավոր համագործակցության հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում այցելել է Կատարի ազգային գրադարան և հանդիպում ունեցել գրադարանի նախագահ, Կատարի պետնախարար Համադ բին Աբդուլազիզ ալ Կուվարիի հետ:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել են մատենագիտության ոլորտում Կատարի ազգային գրադարանի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև համագործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Երկուստեք շեշտվել է մատենագիտության ոլորտում համագործակցության լայն հնարավորությունների առկայությունը:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ նախագահը նաև շրջայց է կատարել գրադարանում, ծանոթացել արաբական հնագույն ձեռագրերի ֆոնդին, գրառում կատարել պատվո հյուրերի մատյանում:

Այնուհետև նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կատարի Իսլամական արվեստի թանգարան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031