Բաժիններ՝

Հարավային Կորեան հաջողությամբ ուղեծիր է արձակել «Նուրի» հրթիռը

Հարավային Կորեան այսօր հաջողությամբ ուղեծիր է արձակել «Նուրի» հրթիռը: Այս իրադարձությունը ողջունել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը՝ նշելով, որ սրանով Կորեայի Հանրապետությունը մուտք է գործում 7 տիեզերական տերությունների խումբ:

««Նուրի»-ի երրորդ արձակման հաջողությունը հիանալի սխրանք է, որը հայտարարում է, որ Հարավային Կորեան մտել է G7 տիեզերական երկրների կազմ», – ասել է Յուն Սոկ Յոլը՝ նշելով, որ մինչ այժմ միայն ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Ճապոնիային, Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին է հաջողվել հայրենական արտադրության արբանյակն ուղեծիր արձակել հայրենական արտադրության հրթիռով:

Յուն Սոկ Յոլը նաև նշել է, որ երրորդ արձակումը մեծ առաջընթաց է նախորդ արձակումից հետո, քանի որ այս անգամ ուղեծիր է տարվել ութ գործնական նշանակության արբանյակ, այլ ոչ թե մեկ կեղծ արբանյակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս