Եթե Հայաստանի վրա կիսալուսնով դրոշ չծածանվի, գեներալ Մանվել Գրիգորյանը կարդարացվի. Արսեն Մկրտչյան

Փաստաբան Արսեն Մկրտչյանը վստահ է, որ գեներալ Մամվել Գրիգորյանն անպայմանորեն արդարացվելու է դատական ակտով:

«Եթե Հայաստանի վրա կիսալուսնով դրոշ չծածանվի, գեներալ Մանվել Գրիգորյանը կարդարացվի»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Արսեն Մկրտչյանը, ով ներկայացնում էր գեներալ Գրիգորյանի շահերը:

Վերջինս նկատեց՝ Մանվել Գրիգորյանն իր նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի ամենասկզբում էլ պնդում էր, որ այդ գործընթացն իր դեմ չէ:

«Սա իմ դեմ չէ ուղղված, այլ բանակի»,- գեներալի խոսքերը փոխանցեց Արսեն Մկրտչյանը:

Կարդացեք նաև

Հաղորդման ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ իրավական հարցեր, այդ թվում՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանքի, իր գործընկեր փաստաբանի կալանավորման հարցերը և իր պաշտպանյալին Քննչական կոմիտեում (ՔԿ) խոշտանգելու դեպքերը:

«Այդ հարցը ես համարում եմ փակված: Իմ պաշտպանյալին այլևս չեն խոշտանգում, նրա հետ հանդիպումներին չեն խոչընդոտում»,- ասաց Արսեն Մկրտչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս