Քըլըչդարօղլուն 1 մլն լիրա արժողությամբ դատական հայց է ներկայացրել Էրդողանի դեմ

Թուրքիայում ձևավորված «Ազգ» ընդդիմադիր դաշինքի նախագահի միասնական թեկնածու և քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելալ Չելիքը հայտնել է, որ գործող նախագահ Էրդողանին դատի են տվել՝ 1 մլն լիրա փոխհատուցման պահանջով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դատական հայցը կապված է մոնտաժված տեսահոլովակի վերաբերյալ տարածած լուրերի հետ։

Վերոնշյալ հոլովակի մասին Էրդողանն օրեր առաջ հեռուստատեսությամբ ուղիղ եթերի ժամանակ խոսել է՝ նշելով. «Քըլըչդարօղլուն Քանդիլում գտնվողների հետ վիդեոներ է նկարել։ Բայց ասում է մոնտաժ է, սա է, նա է․․․»։

Ավելի ուշ ընդդիմադիր ուժը հայտարարեց, որ հոլովակը կեղծ է, և իրական տարբերակը տեղադրվեց, որտեղ Քըլըչդարօղլուն Ստամբուլի և Անկարայի քաղաքապետների հետ կոչ է անում ձայն տալ իրենց։

Ջելալ Չելիքը նշել է, որ դատը շահելուց հետո ստացված գումարը նպատակադրվել են ուղղել շեհիդների (նահատակ) երեխաների համար կրթաթոշակ տրամադրելուն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031