Բաժիններ՝

Ճապոնիան և Իտալիան ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ են սկսում

Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերը համատեղ վարժանքներ են մեկնարկում Իտալիայի ռազմաօդային ուժերի հետ։ Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերը հայտնել են, որ զորավարժությունները կտևեն օգոստոսի 2-ից 10-ը։

Ճապոնիայից դրանցում ներգրավված են չորս F-15 կործանիչ և մեկ Boeing KC-767 լիցքավորող ինքնաթիռ, Իտալիայից՝ չորս F-35A կործանիչ, երեք Boeing KC-767, երկու ռադիոտեղորոշիչ ինքնաթիռ և մեկ C-130J ռազմափոխադրական ինքնաթիռ:

Տոկիոն և Հռոմը վերջին տարիներին ընդլայնում են իրենց համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ 2022 թվականի դեկտեմբերին Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան համաձայնություն են ձեռք բերել նոր սերնդի կործանիչի համատեղ մշակման շուրջ, որը պետք է պատրաստ լինի մինչև 2035 թվականը։

Հուլիսի 27-ից Ճապոնիան և Ֆրանսիան պատմության մեջ առաջին անգամ կործանիչ ավիացիայի զորավարժություններ էին սկսել։ Իսկ օգոստոսի վերջին Ճապոնիան զորավարժություններ կանցկացնի Ավստրալիայի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031