ԼՂ հակամարտությունն ամենաբարդերից է. միակ ճանապարհը բանակցությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան լիահույս է, որ Երևանում հասկանում են, որ արևմտյան երկրները փորձում են քաղաքական և տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի վրա՝ «առավելագույն վնաս հասցնելու Ռուսաստանի Դաշնությանը և նրա դիրքերին Հարավային Կովկասում»։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում։

«Այդ նպատակին հասնելու համար նրանք փորձում են խաթարել տարածաշրջանային անվտանգության գոյություն ունեցող մեխանիզմները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հնարավորությունների վրա հիմնված: Հուսով ենք, որ Երևանում դա լավ են հասկանում»,- պարզաբանել է դիվանագետը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած միջազգային կազմակերպություն, «կախարդական փայտիկ չէ», որով լուծվում են խնդիրներ։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամենաբարդերից է, այն ունի խորը պատմական արմատներ։ Կայուն կարգավորման միակ ճանապարհը բանակցությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է, կողմերի փոխադարձ հարգանքը, փոխզիջումների գնալու, պատասխանատու որոշումներ կայացնելու և դրանք իրականացնելու պատրաստակամությունը։ Այս համատեքստում ես չեմ կարող չնշել Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից այս դժվարին գործընթացում առանցքային միջնորդական դերը»,- ասել է Աղասանդյանը։

Տեսանյութեր

Լրահոս