Վաշինգտոնում կրկնել են բարդ փոխզիջումների անհրաժեշտությունը Երևանի և Բաքվի միջև լիարժեք խաղաղության հասնելու համար

ԱՄՆ-ն հնարավոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ պատճառով տարբեր, այդ թվում՝ բարձր մակարդակով շարունակում է աշխատել կողմերի հետ «բարդ փոխզիջումների» և խաղաղության հասնելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Ինչպես մենք մշտապես կրկնել ենք, մենք հավատում ենք, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է: Ահա թե ինչու մենք շարունակում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ շփումներն ինչպես այս գերատեսչության ամենաբարձր մակարդակով, այնպես էլ ստորաբաժանումների մակարդակով ՝ կոչ անելով նրանց հասնել բարդ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են լիարժեք խաղաղության համաձայնագրի հասնելու համար», – ասել է Պետքարտուղարության խոսնակը։

Միլլերը նաև հրաժարվել է մանրամասներ ներկայացնել ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի այցից տարածաշրջան, որը նախատեսվում է այս շաբաթ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031