Արգելվել է հերթական հայի մուտքը Հայաստան. Արենի Մարկոսյանը օդանավակայանում է

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Արգիշտի Գևորգյանը գիշերը եղել են «Զվարթնոց» օդանավակայանում հերթական ահազանգի հետքերով։ Պարզվել է` արգելվել է հերթական հայ մարդու մուտքը Հայաստան։ Լիբանանահայ Արենի Մարկոսյանին գիշերվա դրությամբ արդեն 12 ժամից ավելի թույլ չեն տալիս մտնել երկիր։

Ինչպես այսօր տեղեկացանք լրագրող Հասմիկ Առաքելյանի գրառումից, Արենի Մարկոսյանը օդանավակայանը լքել չի պատրաստվում։ Վերջինս հացադուլ կհայտարարի հենց օդանավակայանում։

«Կարող ենք փաստել, որ Հայաստանի դռները փակվում են հայերի առաջ ու լայնորեն բացվում թշնամիների առաջ»,-օդանավակայնից կատարած ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց Քրիստինե Վարդանյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031