Այս բոլոր միջադեպերին ոչ միայն ադրբեջանական լկտիությունն է միավորում, այլ հայաստանյան իշխանությունների լռությունը, որով քարտ-բլանշ է տրվում ադրբեջանական նորանոր սադրանք-ագրեսիային. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական անցակետից կամ որևէ այլ կետից հայերի առևանգումները պետք է դիտարկել ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության տրամաբանության մեջ:

Ընդ որում` վերջին 2 դեպքերը իրենց բնույթով եզակի չէին և ադրբեջանական ագրեսիան միայն Արցախում ապրող մեր հսյրենակիցների վրա չի տարածվում:

2-3 ամիս առաջ, նույն ադրբեջանցիները, Սրաշեն-Շիկահող հատվածում` ՀՀ ինքնիշխան տարածքից, 2 զինծառայող էին առևանգել:

Այս բոլոր միջադեպերին ոչ միայն ադրբեջանական լկտիությունն է միավորում, այլ հայաստանյան իշխանությունների լռությունը, որով քարտ-բլանշ է տրվում ադրբեջանական նորանոր սադրանք-ագրեսիային:

Ադրբեջանը միջոցների կիրառման հարցում սահմանափակում չի ունենա այնքան ժամանակ, քանի Հայաստանի իշխանությունն իր քաղաքական կուրսով դրա հնարավորությունը տալիս է»:

Տեսանյութեր

Լրահոս