Ադրբեջանական SOCAR-ը՝ թուրքական Galatasaray-ի հովանավոր

Թուրքական «Galatasaray» ֆուտբոլային ակումբի և ադրբեջանական «SOCAR» նավթային ընկերության միջև հովանավորության պայմանագիր է կնքվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Եթե թուրքական ակումբն այս տարի հաղթահարի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը, և դուրս գա մրցաշար, ապա թուրքական ակումբի շապիկներին պատկերված է լինելու ադրբեջանական նավթային ընկերության լոգոն:

Պայմանագրի ստորագրման արարողությունն իրականացվել է Թուրքիայի «Ali Sami Yen» մարզադաշտում:

Արարողությանը մասնակցել են «Galatasaray»-ի նախագահ Դուրսուն Այդըն Օզբեքը և Թուրքիայում «SOCAR»-ի գործադիր տնօրեն Էլչին Իբադովը:

Թուրքական մամուլում պայմանագրի ստորագրումը որակվել է որպես «Galatasaray-ը պայմանագիր է կնքել ադրբեջանական հսկայի (նկատի է առնվել ընկերության հեղինակությունը) հետ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031