Ռուսաստանը Ղարաբաղի հարցում կատարում է միջնորդի գործառույթներ, կողմերից զսպվածություն է ակնկալում. Պեսկով

Ռուսաստանը Ղարաբաղի հարցում կատարում է միջնորդի գործառույթներ, Հայաստանից եւ Ադրբեջանից զսպվածություն է ակնկալում, կշարունակի շփումները Բաքվի եւ Երեւանի հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դուք գիտեք, որ շփումները շարունակվում են, տառացիորեն երեկ չէ առաջին օրը (Վլադիմիր) Պուտինը առանձնազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ (Նիկոլ) Փաշինյանի հետ, որը Մոսկվայում էր Հաղթանակի օրվա կապակցությամբ, շարունակվում են շփումներն ադրբեջանական կողմի հետ։ Ռուսաստանը կշարունակի կատարել իր գործառույթները, որոնք նախատեսված են եռակողմ փաստաթղթերին համապատասխան։ Մենք, իհարկե, կողմերից սպասում ենք զուսպ մոտեցում եւ կոչ ենք անում չկատարել որեւէ գործողություն, որը կարող էր հանգեցնել լարվածության աճի»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի շփումները թե՛ Բաքվի, թե՛ Երեւանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031