
Գերմանիայում պայթյունի հետևանքով վիրավորվել են ոստիկաններ և հրշեջներ

Գերմանիայի Ռատինգեն քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են ոստիկանության ու հրշեջ ծառայության աշխատողներ:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս մասին հայտնել են Գերմանիայի ոստիկանությունից:
Ծառայողներն արձագանքելիս են եղել բնակարանում բռնկված հրդեհի մասին հաղորդագրություններին, որտեղ ենթադրաբար քաղաքացին վատ վիճակում է եղել: Սակայն, երբ ներս են մտել, մի տղամարդ սարքով պայթյուն է կազմակերպել:
Քաղաքում ոստիկանական գործողություններ են ընթանում:
Ներքին գործերի նախարար Հերբերտ Ռեուլը հայտնել է, որ վիրավորվել է 10 հրշեջ և երկու ոստիկան։ Ոստիկանության ծառայողին հղում կատարելով՝ գերմանական լրատվամիջոցները գրում են, որ 8 մարդու կյանքին վտանգ է սպառնում: