Հատուկ միջոցների կիրառման փաստը ենթադրում է, որ պիտի լինի ծառայողական քննություն. Հայկ Մամիջանյան

«Օրեր առաջ ոստիկանապետի հետ հանդիպման ժամանակ պահանջներից մեկը կատարվել է անհապաղ: Խոսքն ավտոերթերի ժամանակ ցուցարարների սեփական ավտոմեքենաներն ապօրինաբար տուգանային հրապարակում պահելը դադարեցնելու և սեփականատերերին վերադարձնելու մասին է: Այն ժամանակ 40-ին մոտ ծառայողական քննություններ էին սկսվել, վստահ եմ, դրանց թիվը հիմա ավելի մեծ է և մոտ ժամանակներս մենք պատգամավորական մանդատի ընձեռած հնարավորությունների շրջանակներում կպարզենք, թե ինչ փուլում են թե նախորդ, և թե նոր ծառայողական քննությունները: Հատուկ միջոցների կիրառման փաստը ենթադրում է, որ պիտի լինի ծառայողական քննություն»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր պատգամավորների ասուլիսի ժամանակ, պատասխանելով 168.am-ի հարցին, թե կոնկրետ ինչ պահանջներ են եղել Ոստիկանությունից, և որոնք են կատարվել, հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ավելացրեց՝ համոզված է, որ ոստիկանական համազգեստը կրող շատ ստորաբաժանումներ, հատկապես՝ բիրտ ուժ կիրառողները, ակնհայտ անհավասարակշիռ, հոգեկան պրոբլեմ ունեցող առանձին անձինք, բացարձակ չեն ենթարկվում ոստիկանությանը: Սրանք կառավարվում են այլ տեղերից, այլ անձանց կողմից: Նույնիսկ ՀՀ օրենսդրության համաձայն՝ չի կարող ոստիկանը լինել դիմակավորված: Դրանց տակ կարող են քողարկված լինել պաշտոնատար անձանց պահպանության ծառայության աշխատակիցները:

Մանրամասները՝ տեսանյութում

Աննա Դեմիրճյան

Տեսանյութեր

Լրահոս