«Այժմյան փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը, որը 2008թ․ բուժվարչության պետ էր, Նիկոլին մերուկնիկ էր քրֆում․․․»․ Սայաթ Շիրինյան

Ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ոստիկանության աշխատակիցների երեկվա գործողությունները որակեց «սրիկայություն»։

Անդրադառնալով Ֆրանսիայի հրապարակում տեղադրված «ամոթի պատին», որի վրա փակցված են խաղաղ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառած ոստիկանների լուսանկարները՝ ասաց, որ երեկվա դեպքից հետո այն պետք է անվանափոխվի․

«Պետք է վերանվանել՝ «վիժվածքների պատ»։ Ընդ որում՝ ոչ թե միայն կարմիր, կապույտ գլխարկավորների նկարները պետք է այստեղ լինեն, այլ առաջին հերթին պետք է լինեն ոստիկանության ղեկավարության նկարները, որ յուրաքանչյուրը մոտենա և թքի դրանց երեսին․․․

Էդ ի՞նչ ոգևորությամբ, էդ ի՞նչ ջանասիրությամբ են հարձակվում։ Բա ես ո՞նց չասեմ՝ տո այ վիժվա՛ծք, եթե քո պատկերացմամբ՝ իրավախախտն արդեն ձեր ձեռքերում է, դուք տանում եք, տո այ տակա՛նք, ինչո՞ւ ես հետևից հարվածում, տո այ վիժվա՛ծք, ընկած մարդուն ինչո՞ւ ես քացով խփում, տո էշի քուռա՛կ, իշու քացի տա՞լն են քեզ սովորացրել․․․»։

Անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին, մասնավորապես, Փաշինյանի մասնակցությանը դրան, Սայաթ Շիրինյանն ասաց․

«2008 թվականին, երբ այս Նիկոլ կենդանին սադրեց, երբ ժողովրդին հանեց ոստիկանության դեմ, ծեծո՛ւմ էին, ջարդո՛ւմ էին, սպանո՛ւմ էին, նրա հոգին փառավորվում էր, այժմյան փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը, որն այն ժամանակ բուժվարչության պետ էր, Նիկոլին մերուկնիկ էր քրֆում, 2 օր առաջ ասում է՝ ի՞նչ գործ ունեին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ երեխաները։ Չի՞ հասկանում այդ բութ կենդանին, որ մեր ցույցերը խաղաղ են, որտեղ մասնակցում են և՛ փոքրերը, և՛ մեծահասակները, արժանապատվություն ունեցող հա՛յն է մասնակցում․․․

Խնդրում եմ՝ իմ խոսքերը չվերագրել ողջ ոստիկանության համակարգին, միանշանակ ո՛չ։ Կա՛ն արժանապատվություն ունեցող մարդիկ, բայց, ցավոք սրտի, նիկոլիզմը տարածված է նաև ոստիկանության համակարգում և թույլ չի տալիս, որ այդ արժանապատվություն ունեցող մարդիկ զբաղեցնեն հավուր պատշաճի պաշտոններ, համատարած նիկոլախտ է ոստիկանական համակարգում․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս