Մենք՝ հայերս, լինելով ցեղասպանված և պատերազմներում ամենաշատը տուժված ազգերից մեկը, առ այսօր չենք հասկացել, որ ազգային անվտանգությունն (իր բոլոր ձևերով) անհամեմատ ավելի կարևոր հարց է, քան օրինակ թոշակը, կոմունալը, փող կպցնելը, աշխատավարձը, հարևանի նկատմամբ նախանձը կամ սեփական անձն էշի տեղ դրած` եսասեր ապրուստը:
Երեւանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ից։
Հերիք է ադրբեջանցիների ու թուրքերի համար կենսական համարվող «պանթուրքիզմի միջանցքի» կամ մայրուղու տրամադրումը ներկայացնել որպես հայության կենսական շահը սպասարկող նախագիծ։
Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր ամրագրման ու իրացման հայ-ադրբեջանական որեւէ պայմանագիր, սահմանագծում կամ սահմանազատում իրականացնելը պարզ դավաճանություն է ազգային ու պետական շահի դեմ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը 24news.am-ին տված հարցազրույցում ասել է, որ Արցախի ապագան կախված է բացառապես մեզանից, մեր մոտեցումից ու վերաբերմունքից։
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարվել՝ Գուդաուրիում փրկարար խմբի անձնակազմի անդամների մահվան կապակցությամբ,հայտնում է Sputnik Georgia-ն:
Վահագն Վերմիշյանը քաղաքական բանտարկյալ է, իսկ իր քրեական գործը քաղաքական հետապնդում է:
Բերձորը միայն տեղանք կամ քաղաք չէ, Բերձորը մեր ոգու հերթական ամրոցն է, ուր թշնամին ձգտում է մտնել ոչ թե մարտական փառքով, ինչպես դա արել ենք մենք՝ որպես այս սրբազան լեռնաշխարհի արժանի զավակներ, այլ եղկելի ստորագրությամբ բացված «դարպասներով»։
Ուկրաինան առայժմ հրաժարվում է երկիր մուտք գործելու թույլտվություն տալ Բելգիայի նոր արտգործնախարար Հաջա Լաբիբին, քանի որ վերջինս այցելել է Ղրիմ։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ «Европейская правда» պարբերականին հղումով։
Քանի դեռ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը պատրաստ չեն իրական և բոլոր կողմերի համար արժանի երկխոսության և խաղաղության, ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել, հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ մեկնաբանելով Արցախի Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերի վերջին գնդակոծությունները:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հնարավոր այցը Թայվան միայն էլ ավելի կսրի լարվածությունն ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ հանդիպանն ընդգծել է Էր Ռիադի հետ համակարգման կարեւորությունը էներգամատակարարման բազմազանացման եւ պարենային անվտանգության նպատակով:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել կապիկի ծաղիկի տարածման պատճառով, ասել է քաղաքապետ Լոնդոն Բրիդը։
DHL Express բեռների և փաստաթղթերի էքսպրես-առաքման միջազգային ընկերությունը սեպտեմբերի 1-ից կդադարեցնի Ռուսաստանի տարածքում պատվերների փոխադրման ծառայությունները։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Իզվեստիա.ռու»-ն, հայտնել են ընկերությունից։
Գերմանիայի պետական պարտքը 2021 թվականի արդյունքներով հասել է պատմական առավելագույնին՝ 2,32 տրիլիոն եվոյի: Այս մասին հաղորդել է Գերմանիայի Դաշնային վիճակագրական գերատեսչությունը:
Եվրոգոտու երկրներում հուլիսին գնաճը հասել է տարեկան հաշվարկով ռեկորդային 8,9 տոկոսի: Այս մասին հայտնել է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ Եվոստատը:
Ավտոարտադրության ոլորտում գործող ընկերությունները, որոնք ցնցվել են այնպիսի ճգնաժամերից, ինչպիսիք են Covid-19-ի համաճարակը, չիպերի ճգնաժամը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, ամռան ամիսներին ժամանակավորապես դադարեցնում են արտադրական գործընթացը:
Ճանապարհաշինարարության ոլորտում զարհուրելի բաներ են կատարվում. առկա է մենաշնորհ և կոռուպցիա, ուստի իրավապահ կառույցները և կոռուպցիայի կանխարգելմամբ զբաղվող կազմակերպությունները պարտավոր են հատուկ ուշադրություն դարձնել այս ոլորտի վրա՝ խոշորացույցի տակ պահելով առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի և նրա կնոջը հավատարմագրային կառավարման հանձնված «Ճաննախագիծ» ՍՊԸ-ի գործունեությունը։
Բոլորը պետք է լրջանան, համախմբվեն. այս չարիքի իշխանությունը պետք է հեռանա և վերջ. Իշխան Սաղաթելյան
Ավստրիայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումից նվազել է մինչև 50 տոկոս: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ավստրիայի էներգետիկայի նախարար Լեոնորե Գևեսլերը։
«Լայնամասշտաբ պատերազմական գործողություններ, կարծում եմ, չեն լինի, բայց քանի դեռ կան կամ նկատվում են բանակցային բարդություններ, կարող են լինել նաև սադրանքներ: Մնում եմ այն կարծիքին, որ ՀՀ իշխանությունները պետք է զբաղվեն ԶՈՒ ներուժի վերականգնմամբ, դա պետք է սկսեին անել պատերազմում պարտվելուց հետո հաջորդ օրվանից»,- ասաց նա:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ պատրաստ է լսել իր ամերիկացի գործընկերոջ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաջարկները ԱՄՆ-ում և ՌԴ-ում պահվող ձերբակալված անձանց փոխանակման և հացահատիկի արտահանման վերաբերյալ:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը միջազգային հեղինակավոր վարկանիշներում հետևողական առաջընթաց է գրանցել, որոնք ցույց են տալիս երկրի գործարար և ներդրումային միջավայրը»,-այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակած «2022 թ. ներդրումային միջավայրը» վերտառությամբ զեկույցում։
168.am-ի նկարահանող խումբն օրերս մեկնել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Կութ գյուղ, որը 2021 թվականի մայիսի 12-ից հայտնվել է ադրբեջանցի զինված ծառայողների ուղիղ նշանառության տակ։
Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտից էլ հայտնել են, որ լեռնային հանգստավայրի մոտ անցնող ճանապարհով երթևեկությունը ժամանակավորապես արգելված է:
Էդ ինչե՞ր է խոստացել, որ Էրդողանը պահանջում է անցնել կոնկրետ քայլերի. Հայկ Մամիջանյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերականգնման հարցի վերաբերյալ ԱՄՆ-ը հակասական հայտարարություններ է անում, իսկ Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահին կամ ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով ՌԴ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին ուղարկում է Երևան:
Տեսանք ծայրահեղ բան` դատարանում ապօրինի կալանավորված մարդու մահ. Արամ Վարդևանյան