«Իսկ ո՞վ է մեր ժողովրդի անվտանգության մասին մտածելու. ռուսնե՞րը, ամերիկացինե՞րը, եվրոպացի՞ք, պարսիկնե՞րը, թե՞ թուրքն ու ադրբեջանցին»․ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աշխարհում` վայրի ցեղերից սկսած մինչև առաջադեմ ազգերը` առաջնորդվել և առաջնորդվում են նախ և առաջ անվտանգություն ունենալու առաջնահերթությամբ:

Մենք՝ հայերս, լինելով ցեղասպանված և պատերազմներում ամենաշատը տուժված ազգերից մեկը, առ այսօր չենք հասկացել, որ ազգային անվտանգությունն (իր բոլոր ձևերով) անհամեմատ ավելի կարևոր հարց է, քան օրինակ թոշակը, կոմունալը, փող կպցնելը, աշխատավարձը, հարևանի նկատմամբ նախանձը կամ սեփական անձն էշի տեղ դրած` եսասեր ապրուստը:

Ուրիշին հանիրավի մեղադրելը հեշտ է, իսկ «նախկիններին» մեղադրելը դարձել է ամենահեշտ ու ամենահիմար սովորույթը: Իսկ ո՞վ է մեր ժողովրդի անվտանգության մասին մտածելու. ռուսնե՞րը, ամերիկացինե՞րը, եվրոպացի՞ք, պարսիկնե՞րը, թե՞ թուրքն ու ադրբեջանցին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031