Բաժիններ՝

Սան Ֆրանցիսկոն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել կապիկի ծաղիկի տարածման պատճառով

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել կապիկի ծաղիկի տարածման պատճառով, ասել է քաղաքապետ Լոնդոն Բրիդը։

«Մենք դեպքերի աճ ենք նկատում Սան Ֆրանցիսկոյում։ Անցած հանգստյան օրերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն հայտարարել է առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ, որը միջազգային նշանակություն ունի։ Այսօր մեր հանրային առողջապահության դեպարտամենտը միջոցներ է ձեռնարկում տեղական նշանակության առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ հայտարարելու համար, որպեսզի օգնենք մեզ ավելի լավ նախապատրաստվել այդ վիրուսի տարածմանը», – ասված է հայտարարության մեջ:

Սան Ֆրանցիսկոն կապիկի ծաղիկի հայտնաբերման առաջին դեպքի մասին հայտնել է հունիսի 3-ին, և այդ ժամանակից ի վեր դեպքերի թիվը շարունակում է աճել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031