«DHL Express»-ը սեպտեմբերի 1-ից կդադարեցնի բեռնափոխադրումները Ռուսաստանում

DHL Express բեռների և փաստաթղթերի էքսպրես-առաքման միջազգային ընկերությունը սեպտեմբերի 1-ից կդադարեցնի Ռուսաստանի տարածքում պատվերների փոխադրման ծառայությունները։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Իզվեստիա.ռու»-ն, հայտնել են ընկերությունից։

«2022 թվականի սեպտեմբերի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ապրանքների և փաստաթղթերի առաքման ծառայություններ չեն մատուցվի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Որպես պատճառ նշվում են տեղեկատվական համակարգերի և ենթակառուցվածքների գործունեության հետ կապված տեխնիկական դժվարությունները և իրավական սահմանափակումները։

«DHL International» ընկերությունը մուտք չի ունենա DHL Express համաշխարհային տեղեկատվական համակարգին, որը պատասխանատու է Ռուսաստանում աշխատանքի ավտոմատացման համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031