Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Ա․ Հովսեփյանի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել էր մինչև 31.6 մմոլ/լ-ի, ինչը կարող է նաև կրկնվել։
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով հրատապ նիստ հրավիրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը «Իզմիրլյան» ԲԿ-ում կտրուկ վատթարացել է։
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ TANAP գազատարը կարող է դառնալ ռուսական գազի այլընտրանք Եվրոպայի համար։ Այս մասին հայտնում է թուրքական A haber-ը։
Միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի մասնակիցները կարող են շուտով համաձայնության գալ բանակցությունների նոր փուլի անցկացման վերաբերյալ: Օգոստոսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քանանի Չաֆին:
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը, որպես համաեվրոպական քաղաքացիական հասարակության համայնքային կազմակերպություն, ինչպես նաև ԵՄ երկրներում գործող Հայ Դատի հանձնախմբերը, խստորեն դատապարտում են ՀՀ իշխանություններին՝ Նիդերլանդների քաղաքացի և Հայ Դատի տեղի հանձնախմբի անդամ Սյունե Աբրահամյանին, ապա նաև նույն հանձնախմբի ատենապետ Մասիս Աբրահամյանին Հայաստան մուտք գործելն արգելելու համար: Այս մասին նշված է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի հայտարարության մեջ։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը լրագրողների հետ զրույցում առիթը բաց չի թողել և կրկին ՌԴ-ին և ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում Թուրքիայի կողմից ահաբեկչական հռչակված զինյալ խմբավորումների դեմ պայքարում իրենց խոստումը չպահելու մեջ։ Այս մասին հայտնում է թուրքական NTV-ն։
Թուրքիան և ԱՄՆ-ը F-16 ամերիկյան կործանիչների հարցով բանակցություններ են նշանակել։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլիսի Աքարին։
«Արցախցիները չեն կիսում Փաշինյանի քաղաքական գիծը և մարտական են տրամադրված». Հենրիկ Դանիելյան
«Հայաստանի կառավարությունն անպատասխանատու է. ամեն ինչ ձեռնարկում են՝ ճեղքելու Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերությունները: Անպատասխանատու են, որովհետև իրենց կեցվածքով տկարացնում են Հայաստանը՝ նախընտրելով հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով սփյուռքահայ գործիչների՝ Հայաստան մուտքն արգելող նոր որոշումներին՝ նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:
Տեսանք Փաշինյանի «կախարդական փայտիկն» ու «թռիչքաձև աճը». Հենրիխ Դանիելյան
Իրանցի դիվանագետ, Իտալիայում և Աֆղանստանում Իրանի նախկին դեսպան Աբոլֆազլ Զոհրեվանդը իր վերջին 40 րոպեանոց հարցազրույցում, որի ձայնագրությունը տրամադրվել է նաև մեզ, անդրադառնալով Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարած միտքը, որ Իրանը դեմ կլինի Իրան-Հայաստան սահմանագծի փոփոխությանը, ուշագրավ և սկանդալային հայտարարություններ է կատարել, որոնք կփորձենք ներկայացնել ստորև:
2018 թվականից հետո բանակը քանդվել է, իսկ դիվանագիտական հարաբերությունները՝ զրոյացվել. Հենրիխ Դանիելյան
Նրանցից շատերի համար սա երրորդ, չորրորդ բանակային ծառայությունն է հայրենիքին։ Մեկնում ենք բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմաններն ամուր պահելու վճռականությամբ։
Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը հայտարարել է, որ հանրապետությունը շահագրգռված է BRICS-ին միանալու հարցում: «Ալժրին ունի գրեթե բոլոր պայմանները BRICS-ին անդամակցելու համար, եւ ինքը խիստ շահագրգռված է այդ դաշինքին միանալու հարցում»,- կիրակի երեկոյան ասել է Թեբունը լրարգողներին: Նրա խոսքը մեջբերում է Algeria Press Service գործակալությունը։
Հենրիխ Դանիելյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
«Արգելքի վերաբերյալ որևէ բացատրություն չեն տվել, պարոն Հովհաննիսյանին պարզապես առանց բացատրության թույլ չտվեցին մտնել Ստեփանակերտ։ Նա գիշերով վերադարձել է Գորիս, ընդ որում՝ նա գնում էր Արցախ՝ թոռան մկրտության արարողությանը մասնակցելու համար։
Եկան իշխանության և խոստանում էին արմատապես վերանայել պարտադիր կուտակային համակարգը, ընդհուպ մինչև՝ չեղարկում։ Որպես կանոն, արցին հակառակը՝ մինչև վերջ և ամբողջական ներդրեցին պարտադիր կուտակայինը համակարգը։ Հիմա էլ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները քամուն են տալիս՝ առանց բավարար երաշխիքների, առանց որևէ փոխհատուցման։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթների նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը հաշվի առնելով՝ տեղեկացվում է, որ վարույթներից չորսով 2022 թվականի հուլիս ամսին կազմվել են եզրափակիչ դատավարական ակտեր և կալանքի տակ գտնվող չորս անձանց մասով քրեական վարույթները մեղադրական եզրակացություններով հանձնվել են դատարան։ Այս մասին հաղորդում է ԱԱԾ-ն:
Իրանում հայտարարել, որ երկիրը չի պաշտպանում Ուկրաինայի հակամարտության կողմերից ոչ մեկին եւ չի մասնակցի այն նախաձեռնություններին, որոնք սրում են ռազմական գործողությունները: Օգոստոսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քանանի Չաֆին:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հենց նոր տեղեկացա, որ արգելվել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ։ Այդ արգելքի հետևում վստահաբար կանգնած են Ադրբեջանը և Հայաստանի օկուպացիոն ռեժիմը։ Հայաստանը փաստացի վերածվել է ադրբեջանի ռայոնի՝ ինչ ուզում են, անում են։ Հ․Գ. Թոռնիկի կնունքին մասնակցելու հնարավորությունից մարդուն կարող է զրկել միայն սրբություն չունեցող մանրապճեղ ստահակը»։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հուլիսի 30-ի հրամանագրերով դատավորներ են նշանակվել:
Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին օրերին արդեն առնվազն երեք հայի, ովքեր հայանպաստ գործունեությամբ են զբաղվում Սփյուռքում, ՀՀ դե-ֆակտո իշխանությունները արգելել են մտնել հայրենիք։
Գրեթե ամեն օր դա կրկնել եմ գրառումներում, մեկնաբանություններում, հարցազրույցներում, անձնական խոսակցություններում։ Շատերը գլխով էին անում, ասում էին. «Հա, ճիշտ ա», բայց ասածս ընկալում էին զուտ որպես գեղարվեստական չափազանցում ու շարունակում էին ապշել նիկոլական ռեժիմի այս կամ այն «հիմարությունից», «ապիկարությունից» ևն։
Թեհրանը տեխնիկական հնարավորություններ ոնի միջուկային զենքի ստեղծման համար, սակայն այդ խնդիրը դրված չէ իշխանությունների օրակարգում: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամադ Էսլամին:
Արմինե Ադիբեկյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Չունենալով իշխանություն (խնդրում եմ պաշտոնը չխառնել իշխանության հետ), ինչպես նաև լեգիտիմություն, Նիկոլն ձգտում է անցնել ավտորիտար ռեժիմի:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հոլանդիայի երիտասարդականի անդամ Սյունե Աբրահամյանի մուտքի արգելքից ժամեր անց, դարձյալ Երեւանի օդակայանից դեպի Հայրենիք այս անգամ արգելվել է Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ, կուսակցական աշխուժ գործիչ ընկեր Մասիս Աբրահամյանի մուտքը:
Հոլանդիայի երիտասարդականի անդամ Սյունե Աբրահամյանի մուտքի արգելքից ժամեր անց, դարձյալ Երեւանի օդակայանից դեպի Հայրենիք այս անգամ արգելվել է Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ, կուսակցական աշխուժ գործիչ ընկեր Մասիս Աբրահամյանի մուտքը:
ԱՄՆ-ի Քենտուկիի նահանգում հեղեղման զոհերի թիվը հասել է 28-ի: Այդ մասին ասված է նահանգապետ Էնդի Բեշիրի հայտարարության մեջ, որը կիրակի օրը հրապարակվել է նրա կայքում:
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն օգոստոսի 1-ին հայտարարել է, որ ԵՄ-ի միջնորդությամբ Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ երկխոսությունը թույլ կտա վերացնել լրավածությունը տարածաշրջանում եւ թուլ չտալ հետագա էսկալացիա: