«Վահագն Վերմիշյանի ռողջական վիճակը շարունակում է մնալ բարդ և անորոշ». Ալեքսանդր Կոչուբաև

Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դուրս եկա Նուբարաշեն ՔԿՀ-ից, որտեղ եկել էի տեսակցելու Վահագն Վերմիշյանին: Առողջական վիճակը շարունակում է մնալ բարդ և անորոշ, քանի որ արդեն 5 օր է չի ապահովվում Վ. Վերմիշյանի բժշկական հետազոտությունը, իսկ Վ. Վերմիշյանի գլխապտույտները և փսխումները հաճախակիացել են:

Սրան, եթե գումարենք դատավոր Մնացական Մարտիրոսյանի նշանակած դատական հաջորդ նիստը (հոկտեմբերի4) կարող ենք արձանագրել, որ Վահագն Վերմիշյանի կալանավորումը արդեն, իսկ վերածվել է պատժի:

Վահագն Վերմիշյանը քաղաքական բանտարկյալ է, իսկ իր քրեական գործը քաղաքական հետապնդում է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031