Թուրք-հունական լարված հարաբերությունների համատեքստում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հարցազրույց է տվել CNN International հեռաուստալիքին, որտեղ անդրադարձել է նաև Թուրքիայի հետ ստեղծված իրավիճակին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։
Վրաստանն Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին թվիթերյան իր միկրոբլոգում Ուկրաինայի պետականության օրվա կապակցությամբ գրել է, որ Ուկրաինայի ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ցուցադրել է իր ուժը, որը հիմնված է տոկունության և միասնության վրա, երբ հարձակման է ենթարկվում:
«Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը» մենք մեր աչքերով տեսնելու ենք». Ռաֆիկ Անդրեասյան
«ՏԻՄ-եր չկան արդեն, տապանաքարը դրված է. հնարավոր չէ կառավարել 19 գյուղ». Ռաֆիկ Անդրեասյան
««Գորշ գայլերը» զավթել են թե մեր Խորհրդարանը, թե Կառավարությունը». Ռաֆիկ Անդրեասյան
Այսօր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով երկրորդ դատական նիստի օրն է: Վերջինս այս պահին ազատության մեջ է: Դատական նիստը, սակայն, հետաձգվեց. Ավետիք Չալաբյանը ճնշման խնդիր ունի:
Մեր հարկերից գոյացող պետական բյուջեն ծառայեցվում է ընդդիմությանը ճնշելուն. Ռաֆիկ Անդրեասյան. ՈՒՂԻՂ
Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվում է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով երկրորդ դատական նիստը: Ավետիք Չալաբյանը թեպետ մասնակցում է դատական նիստին, սակայն ըստ վերջինիս պաշտպան Վարազդատ Հարությունյանի՝ ունի առողջական խնդիրներ:
Մառնեուլիում կրակոցներ են հնչել հարսանեկան արարողությանը մասնակցող մեքենաներից։ «Մթավարի արխի» հեռուստաալիքով դեպքի վերաբերյալ տեսանյութի հեռարձակումից հետո Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել, բացահայտել հանցագործներին և առգրավել նրանց զենքերը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Այո, սա քաղաքական հետապնդում է իմ ու ընտանիքիս նկատմամբ. դրանում ոչ մի կասկած չկա. Ավետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Նորվեգիան Ուկրաինային է մատակարարել իտալական արտադրության 14 IVECO LAV III պարեկային զրահապատ ավտոմոբիլներ: Այս մասին հայտնել է թագավորության պաշտպանության նախարարությունը (ՊՆ):
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնում են, որ Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2022 թվականի օգոստոսին:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի և Մալդիվների արտաքին գործերի նախարար Աբդուլլա Շահիդը Հայաստան կատարած այցի ժամանակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հակոբ Ղազանջյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Կիպրոս, նախաճաշի ընթացքին հանդիպեցանք Զարեհ Սինանեանին, ան զարմացաւ եւ շուարեցաւ՝ մենք որոշ բացատրութիւններ տուինք, յանձնեցինք Արցախի դրօշը եւ նամակ մը, ապա հեռացանք։
Էդգար Ղազարյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
UEFA-ն հետաքննություն է սկսել Ստամբուլում կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Fenerbahce – Dinamo» թիմերի պատասխան հանդիպման ժամանակ գրանցված միջադեպի կապակցությամբ:
Նշվում է, որ զորավարժությունները տեղի կունենան հուլիսի 29-ին եւ 30-ին Ցզյունչժոու նեղուցի արեւմտյան մասում, որը Գուանդունի հարավային նահանգը բաժանում է Հայնան կղզուց, ինչպես նաեւ Դավանշան կղզուց դեպի հարավ-արեւելք ընկած ջրատարածքում, կղզի, որը գտնվում է Գուանդունի նահանգի ափից դեպի հարավ:
«ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն ու ներգրավվածությունը շարունակում են չափազանց կարևոր լինել: Համագումարը կշարունակի աշխատել Ներկայացուցիչների պալատի և Սենատի հետ՝ ապահովելու լավագույն արդյունքը հայ ժողովրդին օգնելու համար»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։
Սահմանադրական դատարանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ հայցելով վերջինիս կարծիքը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի մի շարք խնդրահարույց դրույթների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Ղազարյանը։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կմասնակցի Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (ՄԶՉՊ) մասնակից երկրների՝ հաջորդ շաբաթ բացվող ամփոփիչ խորհրդաժողովին:
Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը պնդել է, որ շատ շուտով Իրանը վերածվելու է միջուկային պետության և համոզմունք հայտնել, որ եթե միջուկային զենքի չտարածվելու մասին մասին պայմանագիրը չեղարկվի, Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան կարող են ընդօրինակել Իրանի մեթոդները։
2020-2021-ը շատ դժվար տարիներ էին ոլորտի համար՝ քովիդ, պատերազմ, որը շատ բարդ ճանապարհ էր բուժաշխատողների համար:
Աղբյուրների տվյալներով՝ Փելոսին կայցելի տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակից երկրներ, այդ թվում Ճապոնիա և Հարավային Կորեա, ինչպես նաև Մալայզիա և Սինգապուր:
Արգենտինան, Բրազիլիան և Մեքսիկան հրաժարվել են միանալ Ուկրաինայում տեղի ունեցաղ գործողությունների դատապարտման՝ ամերիկյան երկրների դիրքորոշմանը, հետևում է հռչակարգից, որը հուլիսի 28-ին ընդունվել է Բրազիլիա քաղաքում Ամերիկայի Պաշտպանության նախարարների 15-րդ խորհրդաժողովի (CDMA) արդյունքներով:
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի ու Հայաստանի ուղղությամբ վերջին օրերին նկատվող ադրբեջանական ակտիվությունը, որն արտահայտվում է հրադադարի ռեժիմի տարբեր բնույթի խախտումներով, ունի տարբեր պատճառներ։
ՀՀ ԱԳ առաջին նախարար, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նամակում Մասնավորապես ասվախ է․
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) ամբողջ երկրում՝ Թբիլիսիում, Բաթումիում, Քութայիսիում, Քվեմո Քարթլիում, Շիդա Քարթլիում և Գուրիայում, ձերբակալել է 20 մարդու՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, Վրաստան թմրանյութերի ապօրինի ներմուծման և մեծ քանակությամբ թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու մեղադրանքով։
Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայությունը հայտարարել է, որ 1990 թվականից ծովի մակարդակը Միացյալ Թագավորության ափերի մոտ 16,5 սանտիմետրով բարձրացել է կլիմայական փոփոխւթյունների պատճառով: Այս մասին հայտնել Է Բի բի սի հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան՝ վկայակոչելով գերատեսչության զեկույցը։