Մակրոնն ընդգծել է Էր Ռիադի հետ համակարգման կարևորությունն էներգամատակարարման բազմազանացման համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ հանդիպանն ընդգծել է Էր Ռիադի հետ համակարգման կարեւորությունը էներգամատակարարման բազմազանացման եւ պարենային անվտանգության նպատակով: Այդ մասին ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որը հուլիսի 29-ին տարածվել է ֆրանսա-սաուդական բանակցությունների արդյունքներով:

Հանրապետության նախագահը եւ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնն ընդգծել են ուկրաինական ճգնաժամից դուրս գալու միջոցի որոնման եւ համագործակցության ուժեղացման կարեւորությունը, որպեսզի սահմանափակվի դրա հետեւանքների ներգործությունը Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ ամբողջությամբ վերցված աշխարհի վրա»,- նշված է հայտարարության մեջ:

«Ֆրանսիայի նախագահն ընգդծել է Սաուդյան Արաբիայի հետ համակարգման անհրաժեշտությունը Եվրոպայի պետությունների էնեգամատակարարման բազմազանացման նպատակով,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:- Նա նաեւ ուշադրություն է հրավիրել «Պարենային ապահովման եւ գյուղատնտեսական կայունության առաքելություն» (FARM։– խմբ.) նախաձեռնությանը պարենային անվտանգության համար»:

Ֆրանսա-սաուդյան բանակցությունները տեղի են ունեցել հուլիսի 28-ին Ելիսեյան պալատում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031