Թյուրքական պետությունների համատեղ ներդրումային ֆոնդ կձևավորվի
Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթի լույս տեսած համարի համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ հաստատվել է «Թյուրքական ներդրումների ֆոնդ»-ի ստեղծման շուրջ ձեռք բերված համաձայնությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆոնդի ստեղծման մասով համաձայնություն էր ձեռք բերել 5 պետություն. Թուրքիան, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը:
Ստեղծվելիք ֆոնդի ընդհանուր բյուջեն ձևավորվելու է հիշյալ 5 պետության կողմից՝ հասնելով մինչև 500 մլն դոլարի:
Բացի այդ, ձևավորվելու է 10.000 բաժնետոմս, որոնք էլ իրենց հերթին հավասարապես (յուրաքանչյուրին 2000-ական բաժնետոմս-խմբ.) բաժանվելու են անդամ երկրների միջև:
Հիշեցնենք, որ ֆոնդի ձևավորման շուրջ համաձայնագիրը ստորագրվել էր 2023-ի մարտի 16ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած «Թյուրքական պետությունների կազմակերպության» (TDT) հրատապ գագաթնաժողովի շրջանակներում: