ՔՊ-ն իզմերից դուրս է, բոլորն էլ գիտեն, թե մենք Հայաստանն ուր ենք տանում. Արթուր Հովհաննիսյան

Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցերի ժամանակ լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից հետաքրքրվեցին՝ ի՞նչ ուղղվածության կուսակցություն է ՔՊ-ն, քաղաքական հայտնի ուղղություններից որի՞ն է պատկանում կուսակցությունը։

Պատասխանելով՝ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ իրենց կուսակցությունը մշտապես հանդես է եկել իզմ-երից դուրս տրամաբանությամբ։

«Մենք առաջին օրվանից հանդես ենք եկել ՀՀ-ում ժողովրդավարություն, արդարադատություն հաստատելու դիրքերից և այդ ճանապարհով շարժվում ենք առաջ՝ դուրս լինելով իզմ-երից։ Կարծում եմ՝ ժամանակակից աշխարհը խիստ ձևափոխվել է կոնկրետ մի ուղղություն պահելու և այդ ուղղությամբ շարժվելու համար։ Կարծում եմ՝ մեր հանրության և մեր ընտրողների համար պարզից էլ պարզ է, թե մենք որ ուղղությամբ ենք գնում և ուր ենք տանում Հայաստանը»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031