Բաժիններ՝

Ճապոնիայում ընդդիմությունը խորհրդարան է ներկայացրել կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևի նախագիծ

Ճապոնիայում առաջատար ընդդիմադիր Սահմանադրական-դեմոկրատական ​​կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել վարչապետ Ֆումիո Կիսիդայի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևի նախագիծ՝ նրա գլխավորած Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունում (ԼԴԿ) քաղաքական նվիրատվությունների հանգանակման խախտումների վերաբերյալ աղմկահարույց սկանդալի ֆոնին:

Բանաձևի նախագծին արդեն իսկ հավանություն են հայտնել նաև ընդդիմադիր այլ ուժեր, այդ թվում՝ Ճապոնիայի կոմունիստական ​​կուսակցությունը։ Սակայն, ըստ հրապարակման, ընդդիմության քայլը հաջողության շանս չունի՝ հաշվի առնելով ԼԴԿ-ի և իշխող կոալիցիայի գծով նրա գործընկեր «Կոմեյտո» կուսակցության մեծամասնությունը խորհրդարանում: Ակնկալվում է, որ բանաձևի նախագիծը կմերժվի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Տոկիոյի դատախազության աղբյուրների՝ իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության խոշորագույն խմբակցության գործիչները վերջին հինգ տարիների ընթացքում կարող են ապօրինաբար անձնական օգտագործման համար յուրացրած լինել հասարակության և բիզնեսի կողմից առնվազն 500 միլիոն իեն (ավելի քան 3,4 միլիոն դոլար) գումարի քաղաքական նվիրատվությունները: Այս աղմկահարույց տեղեկությունների պատճառով Կիսիդան դեկտեմբերի 13-ին պետք է աշխատանքից հեռացնի այս սկանդալում ներգրավված մի շարք նախարարների և այլ պաշտոնյաների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031