Բաժիններ՝

ԱՊՀ-ն ծրագրում է դիտորդներ ուղարկել Ադրբեջանում, Բելառուսում և Ռուսաստանում կայանալիք ընտրություններին

Անկախ Պետությունների Համագործակցությունը նախատեսում է դիտորդներ ուղարկել Ադրբեջանում և Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, ինչպես նաև Բելառուսում 2024 թվականի փետրվարին կայանալիք խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Այդ մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը` պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Հաջորդ տարին ընտրությունների տարի է մեր Համագործակցության առաջատար պետություններում։ Առաջին ընտրությունները կլինեն փետրվարի 9-ին Ադրբեջանում` նախագահական ընտրություններ. մենք արդեն ստացել ենք հրավերը: Այնուհետև խորհրդարանական ընտրություններ Բելառուսում։ Եվ մարտ ամսին նախագահական ընտրություններ Ռուսաստանի Դաշնությունում», – ասել է նա Մինսկում ԱՊՀ Գործադիր կոմիտեում Համագործակցության անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստի մեկնարկից առաջ։

Լեբեդևը նշել է, որ ԱՊՀ Գործադիր կոմիտեն «արդեն պատրաստվում է այդ ընտրությունների դիտարկմանը»։

«Մենք հրավեր ենք ստացել՝ ստեղծելու ԱՊՀ առաքելություն և ուղարկելու այդ ընտրությունների դիտարկման համար», – ընդգծել է նա։

Համագործակցության գլխավոր քարտուղարը պարզաբանել է, որ մինչ օրս դիտորդական առաքելություն ուղարկելու գրավոր հրավեր է ստացվել միայն Բաքվից։

«Այդ մասին մեզ բանավոր ասել են, բայց գրավոր ստացել ենք առայժմ միայն Ադրբեջանից, նրանք առաջինն են անցկացնելու ընտրությունները», – հավելել է Լեբեդևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս