Կգործարկվի Թուրքիայի միակ ատոմակայանի առաջին էներգաբլոկը
Թուրքիայի «Միջուկային կարգավորման կազմակերպությունը» (NDK) թույլատրել է Մերսին նահանգում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկի գործարկումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այժմ մեկնարկել է էներգաբլոկի ճշտգրտման և շահագործման գործընթացը:
Նշենք, որ ատոմակայանի շինարարական աշխատանքները դեռևս շարունակվում են և այն, լինելով Թուրքիայի առաջին ատոմակայանը, շարունակում է մեծ նշանակություն ունենալ այդ երկրի համար:
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018-ի ապրիլի 3-ից, այն հանդիսանում ռուս-թուրքական համատեղ ծրագիր: Շինարարական աշխատանքները իրականացվում են ռուսական պետական «Росатом» հոլդինգի և «Akkuyu Nükleer» ՓԲԸ-ի կողմից:
Ծրագրի շրջանակներում կառուցվելու է 4 էներգաբլոկ: Պլանավորվում է ատոմակայանի կառուցումն ավարտել 2024-ին և ամբողջական շահագործման հանձնել 2024թ․ հոկտեմբերի 29-ին: