ՀՀ դեսպանն ու հունգարացի պաշտոնյան մտքեր են փոխանացել երկու երկրների համագործակցության խորացման շուրջ
Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հունվարի 19-ին հանդիպում է ունեցել Հունգարիայի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Քրիստոֆ Ալտուշի հետ։
Այս մասին հայտնում են Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ հարաբերությունների և համագործակցության խորացման հնարավոր ուղղությունների շուրջ։