Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է Իլհամ Ալիևը. այս մասին հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ձայների 100%-ի հաշվարկից հետո։
Մեծ հաճույքով կապացուցենք, որ Տիգրան Ավինյանը քաղաքական և տնտեսական կոռուպցիոներ է. Դավիթ Սարգսյան
Հայցվորի կողմից որևէ ձևով չի վիճարկվում վկայակոչված փաստական կազմը. Արամազդ Կիվիրյան
Վլադիմիր Պուտինը նշում է, որ պատերազմը կարող է ավարտվել, եթե ԱՄՆ-ն և նրա արևմտյան գործընկերները դադարեն զենք ուղարկել Կիևին։
Ընդ որում՝ 5073 հոգի ստացել է ժամանակավոր, 3274-ը՝ մշտական, 414-ը՝ հատուկ կացության կարգավիճակ:
Իրակլի Կոբախիձեն վարչապետի պաշտոնի համար ներկայացվել էր իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության կողմից, որը ղեկավարում էր մինչև նշանակումը։
ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները` ՈւՂԻՂ
Դեսպանությունը նշում է, որ նախորդ հումանիտար օգնությունը այս տարվա փետրվարի 1-ին փոխանցվել էր Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական հոսպիտալ, իսկ հաջորդը տրամադրվելու է Խարկովի հիվանդանոցներից մեկին։
Այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, այսօր շարունակվում էր «Տիգրան Ավինյանն ընդդեմ Դավիթ Սարգսյանի և «168 ժամի»» քաղաքացիական գործով դատական նիստը:
Պայվի Կաուկորանտան շնորհավորել է Հայաստանին Միջազգային քրեական դատարանին անդամակցության կապակցությամբ:
Ադրբեջանում մեծ շուքով մեկնարկած ընտրական գործընթացներն ավարտվեցին և Իլհամ Ալիևը հերթական անգամ ընտրվեց նախագահի պաշտոնում:
Ուկրաինային 50 մլրդ եվրո հատկացնելու մասին ԵՄ համաձայնագրի թանաքը դեռ չի չորացել, սակայն արդեն հիմա այդ գումարն աննշան է թվում։ Երկրի ֆինանսական պահանջներն օրեցօր աճում են, իսկ Ռուսաստանի հետ պատերազմը ձգվում է արդեն երրորդ տարին, այս մասին գրում է Politico-ն։
Իրանը գիտական արտադրության ոլորտում աշխարհում զբաղեցնում է 15-րդ տեղը:
Պոպուլիստները ոչ մի երկրում և երբեք լայն զանգվածներին չեն ծառայել, դրանք ծառայել են իրենք իրենց նեղ խմբային շահերին, և պատճառել են միայն վնասներ, իսկ մեր պարագայում որոշ վնասներ երկարաժամկետում անդառնալի են լինելու:
Երբ հասարակությունը չի գտնում կամ չի ցանկանում գտնել սեփական պետության, հայրենիքի դեմ բացահայտ գործողություններ իրականացնողներին կասեցնելու, կասեցնելուց հետո մեկուսացնելու միջոցները, նրանք հասարակության հետ վարվում են սեփական այլասերվածության համապատասխան։
Եվրամիությունը պայմանագիր է ստորագրել 2023-ի փետրվարի 6-ի երկրաշարժից հետո Թուրքիային խոստացված 1 մլրդ եվրոյից 400 մլն եվրո օգնություն հատկացնելու մասին։
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Թեթրիծկղարոյի մունիցիպալիտետի Ասուրեթի գյուղում օդապարիկը բախվել է բարձր լարման էլեկտրահաղորդման լարերին. բախման հետևանքով զոհվել են իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության օպերատորը և երկու օդաչուները։
Ուկրաինայի ազգային ռազմաբժշկական կենտրոնը փետրվարի 8-ին Ուկրաինայի հայերի միության կենտրոնակայանից հերթական մարդասիրական օգնությունն է ստացել, որը տրամադրվել է ՀՀ կառավարության կողմից։
Պետական կառավարման համակարգի արհեստավարժության բացակայությունը և վարչարարության անկարողությունն այս իշխանությունները փոխարինում են չինովնիկական շուստրիությամբ: Արդյունքում՝ անհեթեթ օրենսդրական նախաձեռնությունների և, ցավոք սրտի, ընդունված օրենքների պակաս չի զգացվում:
Կիևն ու Մոսկվան շարունակում են մերժել խաղաղ բանակցություններին ուղղված միջնորդական ջանքերը․Հունգարիայի արտգործնախարար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել Ալեքսանդր Սիրսկուն։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հանրային ռադիոյի լրագրող, 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայրն է՝ Ալիսա Գևորգյանը։
Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ-ում Իրանի դեսպանը ներկայացրել է ՀՀ-ի վերաբերյալ Իրանի բոլոր կարևոր մոտեցումները՝ ՀՀ սահմանների անձեռնմխելիություն, ռեգիոնի աշխարհաքաղաքականության անփոփոխելիություն և ռեգիոնալ կապուղիների հարցում ՀՀ-ով անցնող երթուղիների նախընտրելիություն։
Նիկոլ Փաշինյանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ Մանվել Ավետիսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից։ Այս մասին տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։
Ի դեպ, 2023 թվականը ճանաչվել էր մոլորակի ամենաշոգ տարին 1850 թվականից դիտարկումները սկսելուց ի վեր։
Արդեն մեկ շաբաթ է անազատության մեջ են պահվում «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության կողմից պետական գնումների մասնակցության գործով կալանավորված անձինք։ Երեկ՝ փետրվարի 7-ին «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի փաստաբան Գոռ Օհանյանը և ընկերության աշխատակից Լիլի Մկրյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դիմել են Վերաքննիչ դատարան իրենց վստահորդների կալանքի որոշումը բողոքարկելու համար։ Այս մասին հայտնում են բողոքը ներկայացրած փաստաբանները։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու Բրյուսելյան գործընթացի շրջանակում եռակողմ ձևաչափով հանդիպումները Հարավային Կովկասում կայունության և զարգացման հասնելու համար։ Այս մասին Միշելը նշել է X-ի իր միկրոբլոգում՝ Ալիևին շնորհավորելով նախագահ վերընտրվելու կապակցությամբ։
«Հայաստանը գնում է մի զիջումից՝ մյուս զիջման, պարտությունից՝ պարտություն։ Այս տեմպերով շարունակելու պարագայում Ալիևը հաջորդ ընտրությունը կանցկացնի Երևանում. դա չի բացառվում»,- ասաց Արմեն Մանվելյանը։
Իմ մանկության տարիներին մի ֆիլմ կար՝ «Նվագախմբի տղաները», և այդտեղ մի նախադասություն կա՝ «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկայով»: Բայց իրականում այդ ֆիլմի վերջում այդ մուզիկանտները նվագում էին էն պոլիտիկայի երաժշտությունը, ինչը պետք է քարոզվեր:
Միայն մեր վրա չի ֆիքսվել ԿԳՄՍՆ-ն, Գինոսյան Գագիկենց էլ էին դատի տվել, նրանք էլ փաստաբան վարձեցին, և իմ իմանալով՝ դատարան էին մտել»,- նշեց Արթուր Շահնազարյանը՝ հավելելով, որ այլ ասելիք չունի։