ԵՄ-ն 400 մլն եվրո օգնություն կհատկացնի Թուրքիային

Եվրամիությունը պայմանագիր է ստորագրել 2023-ի փետրվարի 6-ի երկրաշարժից հետո Թուրքիային խոստացված 1 մլրդ եվրոյից 400 մլն եվրո օգնություն հատկացնելու մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Եվրոպական հանձնաժողովի համապատասխանության և բարեփոխումների հարցերով հանձնակատար Էլիզա Ֆերեյրան և Թուրքիայի փոխարտգործնախարար Մեհմեդ Քեմալ Բոզայան Բրյուսելում համաձայնագիր են ստորագրել Թուրքիային 400 մլն եվրո փոխանցելու մասին։

Թուրքիայի համար այս ֆինանսական փաթեթն ամենամեծն է, որը տրամադրվում է թեկնածու երկրին Եվրոպական համերաշխության հիմնադրամի շրջանակներում:

Թուրքիան առաջին անգամ կօգտվի այս հիմնադրամից։

2023 թվականի փետրվարի 6-ին Մարաշի երկրաշարժից մեկ ամիս անց տեղի ունեցած միջազգային դոնորների համաժողովում ԵՄ-ն 1 մլրդ եվրո ֆինանսական աջակցություն է խոստացել Թուրքիային։

Համաժողովին ընդհանուր առմամբ 7 մլրդ եվրո է հավաքել Թուրքիային ու Սիրիային օժանդակելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս