Բաժիններ՝

Կիևն ու Մոսկվան շարունակում են մերժել խաղաղ բանակցություններին ուղղված միջնորդական ջանքերը․Հունգարիայի արտգործնախարար

Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են մերժել խաղաղ բանակցություններ կազմակերպելու միջնորդական ջանքերը։

Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, ով մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։

Նա նշել է, որ ուկրաինական հակամարտությունը քննարկել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և նրա տեղակալների հետ հանդիպումներում։ «Այս պահին զինված հակամարտության կողմերից ոչ մեկը բաց չէ միջնորդության համար»,- ասել է արտգործնախարարը՝ հավելելով, որ քանի դեռ հակամարտող կողմերը չեն համաձայնել, որ միջնորդները փորձեն իրենց միջև բանակցությունների հնարավորություն ստեղծել, ռազմական գործողությունները կշարունակվեն:

Դիվանագետի համոզմամբ՝ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը չի կարող լուծվել մարտի դաշտում։

Հունգարիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հարթակ տրամադրել ուկրաինական հակամարտության կողմերին խաղաղ բանակցությունների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս