Զելենսկին Ուկրաինայի ԶՈՒ նոր գլխավոր հրամանատար է նշանակել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել Ալեքսանդր Սիրսկուն։
Այս մասին Զելենսկին հայտնել է Թելեգրամ ալիքում տարածած հաղորդագրության մեջ՝ երախտագիտություն հայտնելով մինչ այս Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցրած գեներալ Վալերի Զալուժնիին երկու տարվա ընթացքում երկրի պաշտպանության կազմակերպման համար։
«Ես շնորհակալ եմ յուրաքանչյուր հաղթանակի համար, որը մենք ձեռք ենք բերել միասին և շնորհակալություն եմ հայտնում բոլոր ուկրաինացի զինվորներին, ովքեր հերոսաբար կռվում են այս պատերազմում։ Նրանք այսօր անկեղծորեն խոսեցին, թե ինչ հրատապ փոփոխություններ են պետք բանակում»,-գրել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ Զալուժնիին առաջարկել է ապագայում լինել պետության ղեկավար թիմի կազմում։
Հրապարակված տեսաուղերձում Զելենսկին նշել է, որ նոր գլխավոր հրամանատարը վարել է Կիևի պաշտպանական գործողությունը, ինչպես նաև ունի հարձակողական հաջող փորձ ունի՝ Խարկովի ազատագրման օպերացիայից։