
Իրանը գիտության արտադրությամբ աշխարհում 15-րդն է

Իրանը գիտական արտադրության ոլորտում աշխարհում զբաղեցնում է 15-րդ տեղը:
Ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին փետրվարի 7-ին երրորդ միջազգային համաժողովում հայտարարել է Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության տեխնոլոգիաների և նորարարությունների աջակցության գրասենյակի գլխավոր տնօրեն Ալիռեզա Զարասունդին։
Նրա խոսքով, Իրանը ինովացիոն ինդեքսով աշխարհում 53-րդ տեղում է, ինչը, հաշվի առնելով երկրի հնարավորությունները, պետք է ավելի բարձր լինի։