7.2 միլիարդով ինչեր կարելի էր անել, որ չեն արել։ Դա էլ «Հայաստան» հիմնադրամի 100 միլիոնը չէ, որ ասեն՝ խառնել ենք բյուջեի փողերին ու հետքը կորցրել։ Պետական միջոցներով սեփական քաղաքական շահերն են առաջ տարել։ Այսօր էլ շարունակում են նույնն անել։ Սպասվող ընտրություններին ընդառաջ՝ պատրաստվում են ավելացնել դոտացիաները, սուբսիդիաները ու կրկին՝ պարտքերի հաշվին։ Մի քանի ամսում արդեն հասցրել են բյուջեի վրա 1 մլրդ դոլարից ավելի պարտք դնել։
Մենք շարունակում ենք աղօթել մեր հոգեւոր եղբայրների առողջութեան եւ բարօրութեան համար եւ լիայոյս ենք, որ օրինական ու արդար դատավարութեան արդիւնքում նրանք կ’արդարացուեն եւ կը վերականգնուեն իրենց ամբողջական իրաւունքները։
«Նիկոլ Փաշինյանի արձակուրդից վերադառնալը ոչ թե սովորական առօրյա իրադարձություն է, այլ քաղաքական դաշտի համար ազդանշան, որ առաջիկա օրերին ու շաբաթներին սպասվելու են զարգացումներ՝ հստակ նախանշված սցենարային ուղղվածությամբ, որի հիմնական շարժառիթը, բնականաբար, գալիք ընտրություններում ցանկացած գնով իր ու իր քաղաքական թիմի վերարտադրվելն է:
CreditInfo Georgia վարկային տեղեկատվության բյուրոյի տվյալներով՝ 2025 թվականի հուլիսի դրությամբ Վրաստանում մոտ 366 հազար 200 ֆիզիկական անձինք չեն կարողացել ժամանակին վճարել իրենց վարկերը։
Վաշինգտոնում երկուշաբթի օրը կայանալիք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունների նպատակը Ուկրաինայի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև միասնական ճակատ ցուցադրելն է, կիրակի օրը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է Reuters-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում շնորհակալություն է հայտնել Բելառուսին և «նրա հզոր առաջնորդին»։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ, ՍԴ նախագահի նախկին խորհրդական Գրիգոր Մուրադյանն է։
Հալեպ քաղաքում պայթյուն է որոտացել։ ՍԱՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է պայթեցրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը NBC News-ին տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չկիրառելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշման մասին։
Պուտինը խաղաղություն չի ուզում, այլ կապիտուլյացիա։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Այդ ճանապարհի երաշխիքը տրվեց այն ժամանակ, երբ Ռուսաստանը լրջագույն խնդիրներ ուներ Ուկրաինայում` բոլոր կողմերից շրջափակվում էր: Հետևաբար, ո՞ւր պետք է դուրս գար, բնականաբար՝ դեպի հարավ, Եվրոպան փակված էր, Չինաստանի, Ճապոնիայի հետ խոսելը դժվար էր, ավելի հեշտ էր խոսել Իրանի և Թուրքիայի հետ»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է եվրոպացի առաջնորդների հետ ընդհանուր հանդիպում անցկացնելուց։ Նա Զելենսկուն կընդունի միայնակ, գրում է Bild-ը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր առաջիկա այցերը Հայաստան և Բելառուս ուղղված կլինեն իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացմանը և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ համատեղ ներդրումային նախագծերի առաջխաղացմանը, հայտնում է Mehr-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը նախագահ Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովի ընթացքում համաձայնել է հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակներում Ուկրաինային տրամադրել Միացյալ Նահանգների կողմից «անվտանգության հուսալի երաշխիքներ», այսօր CNN-ին հայտնել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
Բոնամինին համոզված է, որ պետք է հաղթահարել վախերը, հանդիպել մարդկանց և նրանց նայել՝ որպես մարդու, ոչ թե՝ որպես սպառնալիքի. «Մենք պետք է ջանք թափենք՝ չհավատալու ամեն ինչին, ինչ մեզ ասում են միգրացիայի մասին, և փորձենք ինքներս այն զգալ ու հասկանալ»։
Կայացել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Տոկաևի մամուլի ծառայությունը։
Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հյուսիսում անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ սպանվել է վեց ահաբեկիչ, ևս երկուսը՝ ձերբակալվել։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
«Ասել, թե կալանավորումն ու կալանքի երկարաձգումն ապօրինի է, քիչ է․ Սամվել Կարապետյանը միաժամանակ և՛ Փաշինյանի, և՛ Ալիևի քաղաքական պատանդն է այսօր, քանի որ նաև Ալիևն է թիրախավորում բոլոր նրանց, ովքեր դեմ են հողերի հանձնմանը, զիջումներին և այլն»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարացմանը՝ նշեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
«Զանգեզուրի միջանցքը» ընդամենը քողարկում է դեպի Իրանի հյուսիսային սահմաններ ՆԱՏՕ-ի առաջխաղացման համար, գրում է Sepah Pasdaran Telegram-ալիքը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի՝ օգոստոսի 17-ին, մեկնել է Բրյուսել։ Նա հանդիպել է Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ և կմասնակցի «վճռականների կոալիցիայի» նիստին, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովի՝ լրագրողներին տված մեկնաբանությանը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում սկսածը պետք է ավարտել ՀԱՄԱՍ-ի ոչնչացմամբ:
««Զանգեզուրի միջանցքը» նախագիծ է, որը մի կողմից փորձելու է սպասարկել Արևելք-Արևմուտք տրանսպորտային մեգա-նախագիծը` ապահովելով Թուրքիայի և Արևմտյան որոշ դերակատարների գերակշռող դիրքը եվրասիական տրանսպորտային ճարտարապետության մեջ, մյուս կողմից՝ պարալիզացնելով Իրանը, նաև Իրանի ներսում հրահրելով որոշակի քաղաքական գործընթացներ, փորձելու են դուրս մղել Իրանին համաշխարհային թատերաբեմից՝ որպես կարևոր խաղացողի»,- եզրափակեց Վահե Դավթյանը:
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նրա հետ կժամանեն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Իրանցի բարձրաստիճան օրենսդիրը հայտարարել է, որ խորհրդարանն ու կառավարությունը լուրջ քայլեր են ձեռնարկում զինված ուժերի հզորացման ուղղությամբ՝ հավելելով, որ խորհրդարան կներկայացվի պաշտպանունակության ամրապնդման մասին օրինագիծ, հայտնում է Mehr-ը։
Հայաստանում պետք է օրենքն անցնի, մարդիկ պետք է օրենքով աշխատեն, ու երբ ՀՀ-ն դառնա օրինավոր երկիր՝ դառնալու է փոքրիկ դրախտավայր։ Այդ ժամանակ բոլորը վազելով գալու են։ Հիմա տեսնո՞ւմ եք՝ ՌԴ-ում, Ուկրաինայում ինչ է կատարվում։ Ո՞ւր են նայում այդ հայերը։ Մեծ մասը գնում են օտար երկրներ, բայց իրենց ապաստանը Հայաստանում է։ Հայաստանը եթե չլինի՝ սփյուռքը չկա։
ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել։
Պետդեպարտամենտը շաբաթ օրը հայտարարել է, որ դադարեցնում է Գազայի բնակիչների համար հյուրի կարգավիճակով բոլոր վիզաների տրամադրումը՝ սպասելով պատերազմից տուժած հատվածի անձանց ժամանակավոր բժշկական վիզաների տրամադրման գործընթացի «լիարժեք և մանրակրկիտ վերանայմանը»։
Էդ միջանցքը, որ չէր տալիս, չէր տալու ու չի տվել ոչ Դումիկյանի, ոչ Լոպեսի, ոչ էլ Զեմֆիրայի հաշվին չի տվել սիրելի քննարկողներ, էդ միջանցքը ձեր միջով է տվել, բառիս բուն իմաստով ձեր հաշվին ու միջով:
Չինաստանի հյուսիսային Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում գտվող ճամբարում օգոստոսի 16-ի երեկոյան տեղի ունեցած հեղեղի հետևանքով 8 մարդ զոհվել է, ևս 4-ն անհետ կորած են համարվում: