
Վրաստանում 350.000-ից ավելի մարդ չի կարողացել ժամանակին վարկ վճարել

CreditInfo Georgia վարկային տեղեկատվության բյուրոյի տվյալներով՝ 2025 թվականի հուլիսի դրությամբ Վրաստանում մոտ 366 հազար 200 ֆիզիկական անձինք չեն կարողացել ժամանակին վճարել իրենց վարկերը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Վարկառուներից 97 հազար 105 մարդ պարտք ուներ առևտրային բանկերին, իսկ 296 հազար 68-ը՝ այլ ֆինանսական հաստատությունների, ինչպիսիք են միկրոֆինանսական կազմակերպությունները և վարկային ընկերությունները։
30 օրից մինչև երեք տարի ժամկետանց վարկերի ընդհանուր գումարը կազմել է գրեթե 2.8 միլիարդ լարի։ Հուլիսին «սև ցուցակում» ընդգրկվել է 15 հազար 170 վարկառու, իսկ 30 օրից ավելի ժամկետանց վարկերի գումարը հասել է 125 միլիոն լարիի։