Բաժիններ՝

Թրամփը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում շնորհակալություն է հայտնել Բելառուսին և «նրա հզոր առաջնորդին»։

«Հուսով եմ, որ 1300-ը նույնպես շուտով ազատ կարձակվեն»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Այսպես նա մեկնաբանել է սոցցանցի օգտատերերից մեկի գրառումը, որը հայտնել էր, թե «ձախակողմյան լրատվամիջոցները լռում են Բելառուսի մասին և չեն հայտնում, որ ԱՄՆ նախագահը քիչ առաջ հասել է բանտարկյալների ազատ արձակմանը»։

«16 բանտարկյալի ազատում, և նրանք քննարկում են նաև ևս 1300 բանտարկյալի ազատ արձակումը»,- հավելել է օգտատերը։

Թե կոնկրետ ինչ բանտարկյալների ազատ արձակման մասին է խոսքը, չի հստակեցվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031