Քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր:
20 միլիոն դրամ գրավով օրեր առաջ կալանավայրից դուրս եկած «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Մանթաշյանը պնդում է՝ դատարանն իր խափանման միջոց կալանավորումը փոխել է՝ պայմանավորված ոչ թե արդարադատություն իրականացնելու ցանկությամբ, այլ ինչ-ինչ հանգամանքներով։
Այսօր համացանցում ակտիվորեն տարածվում են լուսանկարներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Անկարայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հայ-թուրքական սահման կատարած կիրակնօրյա այցից:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը մարտական ինքնաթիռներ են տեղակայել արևելյան Լադախում, սահմանային օդանավակայաններում, ներառյալ վերջերս Ֆրանսիայից ձեռք բերված կործանիչները։
Վրաստանում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ «Կապիկի ծաղիկը» այնքան տարածված չէ, որքան մյուս շնչառական վիրուսային հիվանդությունները, ուստի այդ առիթով խուճապի մատնվելու պատճառ չկա Վրաստանում։
Արգենտինայի հայ համայնքում պրո/հակա Փաշինյան բաժանումների թեմայով բախումներ չկան: 168.am-ի հետ զրույցում ասաց Արգենտինայի Լանուսի պետական համալսարանի դասախոս Խաչիկ Տեր-Ղուկասյանը:
Ստամբուլում հացահատիկի համաձայնագրերով Ռուսաստանի Դաշնության պարտավորությունները չեն արգելում շարունակել հատուկ գործողությունը Ուկրաինայում։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Կոչ եմ անում ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia-ը շտապ արձագանքել իրավիճակին և ապահովել Վ. Վերմիշյանին հրատապ հիվանդանոց տեղափոխելը:
Հունիսի 17-ի Կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2012թ. հոկտեմբերի 3-ի` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2 արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը:
Հուլիսի 25-ից Թբիլիսիից Բաթումի և հակառակ ուղղությամբ շարժվող գնացքների տոմսերի գինը բոլոր դասերի ուղևորների համար կբարձրանա։ Ամենաշատը կբարձրանան ամենաէժան տոմսերը, փոխանցում է aliq.ge-ն:
Քիշնևի օդանավակայանում հուլիսի 25-ին անձնակազմի և ուղևորների տարհանում է իրականացվել պայթուցիկ սարքի մասին հաղորդագրությունից հետո։
Իրանցի քաղաքական վերլուծաբան Կայհան Բարզեգարը մեզ հետ զրույցում ասաց, որ նորություն չէ, որ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությունը և երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը Իրանի տարածաշրջանային քաղաքականության սկզբունքային հարցերն են:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 29-ին կանցկացնի նիստ Ուկրաինայի հարցով։ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին ասված է Անվտանգության խորհրդի հուլիս ամսվա աշխատանքային ընդլայնված լրացված ծրագրում։
12 պետություններից ավելի քան 4000 զինվորականներ կմասնակցեն Ինդոնեզիայի եւ ԱՄՆ-ի համատեղ զինավարժանքներին: Դրանք տեղի կունենան օգոստոսի 1-ից մինչեւ 14-ը Սումատրա եւ Բոռնեո (Կալիմանտան) կղզիներում, հուլիսի 25-ին հաղորդում է Kyodo գործակալությոնը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի իշխանություններին:
Դատական նիստից հետո Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապօգնության բրիգադը Վ.Վերմիշյանին տեղափոխում է «Էրեբունի» ԲԿ: Այս մասին տեղեկացնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Այս իշխանությունների համար 1988 թվականից Արցախի համար պայքարողները թշնամի են ընկալվում»․ Լարիսա Ալավերդյան
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, որոնք պահանջում են պատերազմի նման ելքի համար կալանավորել Նիկոլ Փաշինյանին, մեծ բողոքի ակցիայի են պատրաստվում։
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը մամուլի ասուլիսում համոզմունք հայտնեց, որ ՀՀ գործող իշխանությունները երկու միասնական նպատակի համար են եկել իշխանության՝ Արցախն Ադրբեջանին բռնակցելու և Հայաստանը Թուրքիայի կցորդ դարձնելու՝ այդպիսով տարածաշրջանում թուլացնելու ՌԴ դիրքերը:
Հուլիսի 25-ին ժամը 12։00-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 17․85-ի։ Զարգացող երկրների շարքում Թուրքայի ազգային արժույթն այդպիսով դարձել է դոլարի նկատմամբ ամենաշատն արժեզրկված դրամական միավորը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Իրանը պայքարում է ոչ միայն Թուրքիայի դեմ, այլև ՀՀ իշխանությունների»․ Լարիսա Ալավերդյան
«Այս իշխանություններն իրենց հակադրում են նաև միջազգային նորմերին»․ Լարիսա Ալավերդյան
Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը նախորդ շաբաթվա վերջին խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակցության մակարդակն էլ ավելի է խորանալու։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը հանրային գործիչ Արմեն Գրիգորյանի մահը դատավճիռ է համարում գործող իշխանությունների համար: Լարիսա Ալավերդյանն արձանագրեց՝ այս իշխանության ցինիզմն անցել է բոլոր սահմանները:
Լարիսա Ալավերդյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
Իրանական եւ ռուսական կողմերը կարող են ընդլայնել տնտեսական համագործակցությունն ազգային արժույթներով առեւտրի հիմքի վրա: Հուլիսի 25-ին կայացած ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քանանի Չաֆին:
Այսօր Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստի ժամանակ սկանդալային միջադեպ գրանցվեց դատավոր Մնացական Մարտիրոսյանի և Վահագն Վերմիշյանի միջև:
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկել են մշտադիտարկման 4-օրյա այցերը Տավուշի սահմանամերձ գյուղերում։
Որևէ իրական գործ, որն ուներ կոռուպցիոն բնույթ, այդպես էլ դատարան չի մտել․ Գագիկ Մինասյան
Լիդա Առուշանյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Այս իշխանությունները քանդել են բոլոր ինստիտունտները, տրորել են բոլոր սրբությունները․ Գագիկ Մինասյան