«Առանց թողտվության՝ այդ գորշ գայլը չէր հասնի Ծիծեռնակաբերդ»․ իրավապաշտպան

Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը մամուլի ասուլիսում համոզմունք հայտնեց, որ ՀՀ գործող իշխանությունները երկու միասնական նպատակի համար են եկել իշխանության՝ Արցախն Ադրբեջանին բռնակցելու և Հայաստանը Թուրքիայի կցորդ դարձնելու՝ այդպիսով տարածաշրջանում թուլացնելու ՌԴ դիրքերը:

Անդրադառնալով Ծիծեռնակաբերդ հասած «գորշ գայլի» աղմկահարույց տեսանյութին և պատասխանելով լրագրողի հարցին, թե որտե՞ղ են մեր անվտանգության մարմինները՝ իրավապաշտպանը նկատեց. «Նրանք զբաղված են ներսում մեր այն պայծառ դեմքերին հետապնդելով:

Հիմա տեսնենք, որ այդ «գորշ գայլերը» եկել են՝ ո՞ւմ են պատիվ տալիս իրենց ոռնոցով. մեր այսօրվա իշխանությանը: Մենք պետք է հասկանանք, որ առանց  թողտվության, գրեթե հրավերի՝ այդ «գորշ գայլը» չէր հասնի Ծիծեռնակաբերդ»:

Նա, սակայն, հավելեց, որ ի հեճուկս իրենց բերած իշխանությունների՝ թուրքերը չեն հասնի իրենց նպատակներին:

Կարդացեք նաև

ՀՀ առաջին ՄԻՊ-ը լրագրողների հարցերին ի պատասխան՝ խոսեց նաև «քաղաքական բանտարկյալների» ֆոնին  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի այն հայտարարության մասին, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Իրավապաշտպանը վստահեցրեց, որ ծանոթ է դեսպան Վիկտորինին, ժողովրդավարության մասին նրա խորը գիտելիքներին: Ըստ նրա՝ դեսպանն ուղղակի ասում է. «Ձեզ համար դա էլ է շատ: Այ, Գերմանիայում եթե նման բան լիներ, այն կհամարվեր քաղաքական, իսկ Հայաստանի համար՝  դուք ո՞վ եք, ի՞նչ եք, որ խոսեք քաղաքական բանտարկյալների մասին:

Այն, ինչ տեղի է ունենում՝ աշխարհաքաղաքականության ցինիկ դրվագներից մեկն է: Մենք վայելում ենք դրանք»,- ասաց բանախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս