«Ես մեղադրում եմ Փաշոյին, որ էդ թուրք տականքը կարողացել է հասնել Ծիծեռնակաբերդ»․ զոհվածի ծնողները հզոր ակցիայի են պատրաստվում
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, որոնք պահանջում են պատերազմի նման ելքի համար կալանավորել Նիկոլ Փաշինյանին, մեծ բողոքի ակցիայի են պատրաստվում։
Պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված իրենց պահանջը՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ քրեական գործը Քննչական կոմիտեից տեղափոխել ԱԱԾ, դեռ չի կատարվել, և հենց դա է հիմք հանդիսացել նման ակցիա նախաձեռնելու համար․
«Աշխատանքներ է տարվում, որպեսզի համախմբված ուժերով փորձենք ստիպել՝ գործն ուղարկվի Ազգային անվտանգության ծառայություն։ Մենք ժամկետներ էինք տվել դատախազին, բայց մինչ այս պահը, բնականաբար, ոչ մի ժամկետ չի պահպանվել․․․»։
Ճշտող հարցին՝ արդյոք Գլխավոր դատախազությունից բացատրություն չի՞ եղել, թե ինչ հիմնավորմամբ չեն կարող գործը Քննչական կոմիտեից տեղափոխել ԱԱԾ, զոհված զինծառայողի հայրը պատասխանեց․
«Գլխավոր դատախազը՝ Արթուրը, պատասխանում է՝ հիմքեր չկան գործն ԱԱԾ ուղարկելու համար»։
Վիգեն Ազատյանն ասաց, որ ակցիան սկսելու են Գլխավոր դատախազության մոտ, սակայն միայն այնտեղ ակցիա անելով չեն բավարարվելու․
«Սկսվելու է Գլխավոր դատախազությունից, բնականաբար, մի քանի տեղ է լինելու․․․ բավականին հզոր ակցիա է լինելու։ Բացի զոհված տղերքի հարազատներից, ներգրավված են լինելու փաստաբաններ և այլ մասնագետներ․․․»։
Զոհված զինծառայողի հոր խոսքով՝ ակցիայի կոնկրետ օր չեն նշանակել, բայց ամենայն հավանականությամբ, այն կլինի հուլիսի աշխատանքային օրերից մեկը։
Վիգեն Ազատյանը նաև անդրադարձավ օրեր առաջ տարածված տեսանյութին, որտեղ գրանցված կադրերից հստակ երևում է, որ Թուրքիայի քաղաքացին Ծիծեռնակաբերդում «Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի մոտ, նրա թիկունքում՝ հուշակոթողները, «Գորշ գայլեր» կազմակերպության նշանն է ցույց տալիս և թուրքերենով ասում, որ ինքը գտնվում է թատրոնում։
«Թուրքը եկավ Ծիծեռնակաբերդ, պղծեց, դրանից հետո ասելու բան չկա․․․ Ես ուղիղ մեղադրում եմ Փաշոյին, որ էդ թուրք տականքը կարողացել է հասնել Ծիծեռնակաբերդ ու իրեն այդպես պահի, Փաշոյին, այդ կապիկին, այդ թուրքին եմ մեղադրում․․․»։