Բորելը ԵՄ-ին կոչ է արել արագացնել զենքի մատակարարումները Կիևին
Եվրամիությունը պետք է հաղթահարի Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները և ավելի արագ զենք մատակարարի Կիևին: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելիս։Նրա կարծիքով՝ Եվրոպան պետք է ցույց տա իր միասնականությունը, որպեսզի ցույց տա իր ուժը։«Եթե միասնական չեք, չեք կարող ուժ ցույց տալ։
Շատ անգամ մենք միասնական չենք եղել։ Շատ անգամ քննարկումները չափազանց երկար են տևել։ Դուք չեք կարող ձևացնել, թե աշխարհաքաղաքական ուժ եք, եթե գործելու համար անհրաժեշտ համաձայնություններին հասնելու համար շաբաթներ և ամիսներ են պահանջվում։ Իմ վերջին կոչն իմ գործընկերներին կլինի ավելի միասնական լինել և ավելի արագ որոշումներ կայացնել…. Ամեն անգամ, երբ մենք որոշումներ էինք կայացնում Ուկրաինային աջակցության հարցով, դա շատ երկար էր տևում», – Բորելի խոսքերն է մեջբերում ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը։
Բրյուսելում նոյեմբերի 18-ին մեկնարկում է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեն իրավիճակն Ուկրաինայում, խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը Վրաստանում, մերձավորարևելյան հակամարտությունը և ԱՄՆ նոր վարչակազմի հետ ապագա հարաբերությունները: