
12 երկրների զինվորականներ կմասնակցեն Ինդոնեզիայի և ԱՄՆ-ի զինավարժանքներին. Kyodo

12 պետություններից ավելի քան 4000 զինվորականներ կմասնակցեն Ինդոնեզիայի եւ ԱՄՆ-ի համատեղ զինավարժանքներին: Դրանք տեղի կունենան օգոստոսի 1-ից մինչեւ 14-ը Սումատրա եւ Բոռնեո (Կալիմանտան) կղզիներում, հուլիսի 25-ին հաղորդում է Kyodo գործակալությոնը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի իշխանություններին:
Super Garuda Shield զինավարժանքներն անցկացվում են 2009 թվականից: Այս տարի ինդոնեզական կողմը վարժանքների կուղարկի 2 հազար, իսկ ԱՄՆ-ը՝ 1100 մարդու: Ավելի վաղ վարժանքներին մասնակցում էին միայն ցամաքային զորքերի ներկայացուցիչները, այժմ դրանց կմիանան ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի եւ հատուկ ստորաբաժանումների զինծառայողները:
Բացի Ինդոնեզիայից եւ ԱՄՆ-ից, զորավարժություններին կմասնակցեն զինվորականներ Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից եւ մի շարք այլ երկրներից:
Ինդոնեզիայի հրամանատարության ներկայացուցիչ Անդիկա Պերկասան հայտարարել է, որ վարժանքների նպատակն է մշակելու անվտանգության ապահովման, տարերայն աղետների հետեւանքների վերացման եւ հումանիտար օգության ցուցաբերման խնդիրներ:
Kyodo-ն նշում է անցկացվող զորավարժությունների կարեւորությունը տարածաշրջանում Չինաստանի դիրքերի ուժեղացմամբ եւ, մասնավորապես, Հարավչինական ծովի ջրատարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: