#ՀԻՄԱ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՇԱՐԱՍՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՆՎԱԾ ՍՈՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ՉԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԳՈՐԾՈՎ ՆԻՍՏԸ.#ՈՒՂԻՂ

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, շարունակվում է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի գործով դատական նիստը: Դատական նիստին ներկա էին Սոնա Մնացականյանի իրավահաջորդը, նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, հանրային մեղադրողը, մեղադրյալ Արամ Նավասարդյանն ու նրա պաշտպանը:

Մեղադրյալի աթոռին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն ուղեկցած, ՃՈ ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար, մայոր Աամ Նավասարդյանն է, ով ոչ մի րոպե չանցկացրեց քրեակատարողական հիմնարկում՝ 2 կյանք խլելու համար:

Այսօրվա դատական նիստին պետք է ներկայանար փորձագետը, ով սակայն չէր եկել. Դատարանին տեղեկացրել էր՝ փոքր-ինչ կուշանա:

Դատական նիստը ընդմիջվեց, մինչ փորձագետի ներկայանալը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի էր։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս